Նորություններ և իրադարձություններ

17.07.2012 Նշանակվել է ԻԱԿ-ն ընդդեմ ՀԴԿ-ի գործով դատական առաջին նիստը
2012թ.-ի սեպտեմբերի 18-ին` ժամը 11:00-ին, Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում տեղի կունենա Ինֆորմացիայի ազատության կենտրոնն ընդդեմ Հայաստանի դեմոկրատական կուսակցության դատական առաջին նիստը:

04.07.2012 Սև ցուցակ 2012. 2-րդ եռամսյակ
Այս անձինք խախտել են մարդկանց տեղեկատվություն ստանալու իրավունքը 2012թ. երկրորդ եռամսյակի ընթացքում (ապրիլ-հունիս):

02.07.2012 ԻԱԿ-ը ԲՀԿ-ին և ՀԴԿ-ին կհանդիպի դատարանում
Հուլիսի 2-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը դիմել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարաններ՝ Բարգավաճ Հայաստան և Հայաստանի դեմոկրատական կուսակցությունների ղեկավարներին տեղեկատվություն տրամադրելուն պարտադրելու հայցերով:

28.06.2012 Հայաստանի 57 համայնքում տեղադրված է 270 տեղեկատվական ցուցատախտակ
Հունիսի 20-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ իրականացվող "Տեղեկատվության մատչելիությունը համայնքային մասնակցության համար" ծրագրի շրջանակում Հայաստանի 4 համայնքներում՝ Արմավիրի մարզի Էջմիածին և Մեծամոր քաղաքաներում, Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ գյուղում և Ճամբարակ քաղաքում տեղադրեց 24 տեղեկատվական ցուցատախտակ:

19.06.2012 15 տարի տեղեկատվության ազատության իրավունքի պաշտպանություն. առաջընթացները և խնդիրները
2012թ.-ի հունիսի 15-16-ին Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում տեղի ունեցավ "Տեղեկատվության ազատության իրավունքի պաշտպանություն. առաջընթացները և խնդիրները" համաժողով, որը նվիրված էր տեղեկատվության ազատության իրավունքի պաշտպանության ոլորտում Բուլղարիայի "Տեղեկատվության մատչելիության" ծրագիր կազմակերպության հիմնադրման 15-ամյակին: Համաժողովին մասնակցեցին նաև ԻԱԿ ներկայացուցիչները: