Նորություններ և իրադարձություններ

08.10.2012 Սև ցուցակ 2012. 3-րդ եռամսյակ
Այս անձինք խախտել են մարդկանց տեղեկատվություն ստանալու իրավունքը 2012թ. երրորդ եռամսյակի ընթացքում (հուլիս-սեպտեմբեր):

02.10.2012 Ինֆորմացիայի ազատության կենտրոնը հաջողության հասավ ԲՀԿ-ի դեմ դատական գործում
Ինֆորմացիայի ազատության կենտրոնն ընդդեմ Բարգավաճ Հայաստան կուսակցության դատական գործը 2012թ.-ի հոկտեմբերի 10-ին կարճվեց, քանի որ կուսակցությունը մինչ նախնական դատական նիստը ԻԱԿ-ին տրամադրել էր պահանջած ողջ տեղեկատվությունը:

28.09.2012 Տեղեկատվության ազատության ամենամյա մրցանակաբաշխություն 2012
Հայտնի են Ինֆորմացիայի ազատության կենտրոնի "Ոսկե բանալի և ժանգոտ կողպեք" ամենամյա մրցանակաբաշխութան հաղթողները:

05.09.2012 ԲՀԿ-ն "շտապել" է պատասխանել ԻԱԿ-ի հարցմանը, սակայն շուրջ 4 ամիս ուշացումով
"Բարգավաճ Հայաստան" կուսակցությունից պահանջվեց 4 ամիս ժամանակ և դատական ծանուցագիր՝ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հարցմանը պատասխանելու համար:

27.08.2012 "Ես տեղյակ լինելու իրավունք ունեմ" միջազգային ֆոտոցուցահանդես
Տեղեկատվության ազատության միջազգային օրվա 10-րդ տարելիցի կապակցությամբ, ՏԱ Պաշտպանների միջազգային ցանցը հրավիրում է բոլորին մասնակցելու "Ես տեղյակ լինելու իրավունք ունեմ" միջազգային ֆոտոմրցույթին:

07.08.2012 Հետախուզվում է "Համալսարանականներ" համատիրության նախագահը
2012թ. հուլիսի 24-ից Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը բավարարել է Ինֆորմացիայի ազատության կենտրոնի ներկայացուցչի միջնորդությունը՝ "Համալսարանականներ" համատիրության նախագահ Արմեն Թադևոսյանի և նրա գույքի նկատմամբ հետախուզում հայտարարելու վերաբերյալ: Հետախուզման որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ դատարանը 9 ամիս շարունակ չի կարողացել Արմեն Թադևոսյանին ծանուցել դատական նիստի վերաբերյալ: