Նորություններ և իրադարձություններ
22.11.2012 Կանոնների նախագիծ՝ քրեական գործերով տեղեկատվության տրամադրման
ՀՀ գլխավոր դատախազությունը և Ինֆորմացիայի ազատության կենտրոնը մշակել են քրեական գործերով տեղեկատվություն տրամադրելու կանոններ՝ նպատակ ունենալով կանոնակարգելու քրեական դատավարության վերաբերյալ ՀՀ դատախազության կողմից իրականացվող տեղեկատվական քաղաքականությունը, մշակել պաշտոնական մամուլի հաղորդագրություններին ուղղված պահանջները՝ հիմք ընդունելով Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայով և Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ ամրագրված իրավունքները:
12.11.2012 ՀՀ պետական մարմինների կայքերը տեղադրում են տեղեկություն ստանալու հարցման օրինակելի ձևը
2012թ. նոյեմբերի 12-ի դրությամբ ՀՀ նախագահի, ՀՀ ոստիկանության և 7 նախարարությունների՝ ՀՀ տարածքային կառավարման, ՀՀ առողջապահության, ՀՀ կրթության և գիտության, ՀՀ մշակույթի, ՀՀ էկոնոմիկայի, ՀՀ ֆինանսների և ՀՀ արդարադատության նախարարությունների, ինպես նաև 10 մարզպետարանների պաշտոնական ինտերնետային կայքերում տեղադրված է ԻԱԿ-ի մշակած տեղեկություն ստանալու հարցման օրինակելի ձևը:
05.11.2012 Մրցույթի հրավեր լրագրողների համար
ՀՀ Տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայությունը` Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի հետ համատեղ, Բելգիայի Թագավորության ներքին գործերի նախարարության ֆինանսական աջակցությամբ, հայտարարում է լրագրողական մրցույթ: Մրցույթի նպատակն է խրախուսել ՀՀ-ից սկիզբ առնող անկանոն միգրացիայի կանխարգելմանն ու պոտենցիալ միգրանտների շրջանում իրազեկվածության բարձրացմանն ուղղված թեմաների լուսաբանումը զանգվածային լրատվամիջոցներով:
29.10.2012 Կայացավ աշխատանքային քննարկում փաստաբանների և լրագրողների հետ
2012թ.-ի հոկտեմբերի 27-ին և 28-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը կազմակերպեց աշխատանքային քննարկում փաստաբանների և լրագրողների մասնակցությամբ, որի առաջնային նպատակն էր ուսումնասիրել վիրավորանքի և զրպարտության վերաբերյալ դատական գործերով Տեղեկատվական վեճերի խորհրդի փորձը:
22.10.2012 Դպրոցի տնօրենը՝ Սև ցուցակի թեկնածու
Երևանի Դերենիկ Դեմիրճյանի անվան թ. 27 դպրոցի տնօրենը խոստացավ պատասխանել ԻԱԿ-ի հարցմանը 5 օրում, սակայն 10 օր անց դեռևս չկա պատասխան: Սակայն կրկնակի հարցմանը տրվեց ժամանակին և սպառիչ պատասխան:
17.10.2012 ԻԱԿ-ը հրապարակել է ուղեցույցներ լրագրողների համար
Ինֆորմացիայի ազատության կենտրոնը հրապարակել է երկու նոր ուղեցույց լրագրողների համար՝ "Ինչպես լուսաբանել իրավական թեմաները" և "Հրապարակային ընտրություններ. ինչպես ստանալ տեղեկություն ընտրական գործընթացում":