Նորություններ և իրադարձություններ
25.12.2012 ՀԴԿ-ն ԻԱԿ-ին կվճարի 100.000 դրամ` տեղեկատվությունը թաքցնելու համար
Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը պարտավորվեց Ինֆորմացիայի ազատության կենտրոնին տրամադրել նախընտրական քարոզարշավի ֆինանսավորման մասին տեղեկատվություն և փոխհատուցել 100.000 ՀՀ դրամ կազմող դատական ծախսերը՝ պետտուրքը և փաստաբանին վճարված գումարը՝ համաձայն 2012թ. դեկտեմբերի 21-ին Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի վճռով (դատավոր՝ Արայիկ Մելքումյան):
17.12.2012 ՏՎԽ-ի կարծիքների ծողովածուն ներկայացվեց հանրությանը
2012թ.-ի դեկտեմբերի17-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը "Հայելի" ակումբում տեղի ունեցած մամուլի ասուլիսում հասարակությանը ներկայացրեց Տեղեկատվական վեճերի խորհրդի կարծիքների ամփոփ ծողովածուն:
13.12.2012 ԻԱԿ-ը կստանա տեղեկատվություն և փոխհատուցում
ՀՀ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի վճռով "Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ" պետական հիմնարկը պարտավորվեց Ինֆորմացիայի ազատության կենտրոնին տրամադրել պարգևավճարների մասին պահանջած ողջ տեղեկատվությունը և փոխհատուցել դատական ծախսերը՝ պետտուրքը և փաստաբանին վճարված ծախսերը 63.500 ՀՀ դրամի չափով: Այսպիսով, տեղեկատվության ազատության դատական պրակտիկան համալրվեց ևս մեկ դրական նախադեպով:
11.12.2012 Տեղեկատվության ազատությունը ՏԻՄ-երում
Կարդացեք ԻԱԿ նախագահ Շուշան Դոյդոյանի ելույթը "Թափանցիկ կառավարում" հայ-գերմանական համաժողովում, որը կազմակերպել էր Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունը (GIZ) 2012թ. դեկտեմբերի 10-ին, ՀՀ Ազգային ժողովում:
03.12.2012 Շուկայի վերահսկողության պետական տեսչության ստուգումների արդյունքներն արդեն մատչելի են
Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հետևողական ջանքերի շնորհիվ ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնական ինտերնետային կայքի Շուկայի վերահսկողության պետական տեսչության բաժնում (www.mineconomy.am) տեղադրվեցին տվյալ ծառայության կողմից իրականացված ստուգումների արդյունքները:
29.11.2012 Աշխատանքային քննարկում՝ ՏՎԽ-ի և ՀՀ դատական դեպարտամենտի աշխատանքային խմբի մասնակցությամբ
2012թ.-ի նոյեմբերի 27-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը` ԵԱՀԿ Երեւանի գրասենյակի աջակցությամբ կազմակերպել էր աշխատանքային քննարկում Տեղեկատվական վեճերի խորհրդի անդամների և ՀՀ դատական դեպարտամենտի ներկայացուցիչների հետ: Հանդիպման նպատակն էր քննարկել ՏՎԽ-ի գործունեության զարգացման հեռանկարները: