Նորություններ և իրադարձություններ
06.03.2013 Ազգային ժողովը տրամադրեց ծավալուն, սակայն թերի պատասխան
2013թ.-ի մարտի 4-ի թվագրմամբ պատասխան գրությամբ ՀՀ Ազգային ժողովն Ինֆորմացիայի ազատության կենտրոնին տրամադրեց ԻԱԿ-ի կողմից տեղեկություն ստանալու հարցումներով խնդրված եւ արդյունքում դատական գործընթացի առիթ հանդիսացած տեղեկությունները:
25.02.2013 "Դուստր Մարիաննա" ՍՊԸ-ի տնօրենը ենթարկվեց վարչական պատասխանատվության տեղեկություն չտրամադրելու համար
2013թ.-ի փետրվարի 19-ին ՀՀ վարչական դատարանն իր վճռով որոշեց վարչական պատասխանատվության ենթարկել "Դուստր Մարիաննա" ՍՊԸ-ի տնօրեն Տիգրան Վարդանյանին` Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հարցումներին պատասխան չտրամադրելու համար:
08.02.2013 ԻԱԿ-ը հայց է ներկայացրել դատարան ընդդեմ ՀՀ Ազգային ժողովի
2013թ.-ի փետրվարի 1-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը հայց է ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ ՀՀ Ազգային ժողովի՝ վիճարկելով ԻԱԿ-ի` տեղեկատվություն ստանալու 2 հարցումներին պատասխանելու հետ կապված ՀՀ ԱԺ-ի գործողությունները (անգործությունը): ԻԱԿ-ը դատարանից խնդրել է ճանաչել Ինֆորմացիայի ազատության կենտրոնի տեղեկատվություն ստանալու իրավունքի խախտման փաստը, այդ թվում՝ պատասխանողի անգործությամբ և ՀՀ Ազգային ժողովին պարտավորեցնել տրամադրել հայցվող տեղեկությունները:
16.01.2013 Ընդունվել են քրեական գործերով տեղեկատվություն տրամադրելու կանոններ
Ինֆորմացիայի ազատության կենտրոնը և ՀՀ գլխավոր դատախազությունը համատեղ ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ իրականացվող "Տեղեկատվության մատչելիությունը համայնքային մասնակցության համար" ծրագրի շրջանակում մշակել են քրեական գործերով տեղեկատվություն տրամադրելու կանոններ, որոնք հաստատվել են 2012թ. դեկտեմբերի 28-ին` ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հրամանով:
15.01.2013 Զարթոնքի գյուղապետարանի դեմ 3 տարի տևած դատական գործն ավարտվեց ԻԱԿ-ի հաղթանակով
2012թ.-ի դեկտեմբերի 12-ին ՀՀ վարչական դատարանը բավարարեց Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հայցն ընդդեմ Զարթոնքի գյուղապետարանի և գյուղապետի` ճանաչելով Զարթոնքի գյուղապետի գործողությունները ոչ իրավաչափ և պարտավորեցնելով փոխհատուցել ԻԱԿ-ի կողմից վճարված 24.000 ՀՀ դրամ պետական տուրքի գումարը:
26.12.2012 ԻԱԿ նախագահը հրապարակեց տարեկան Սև և Սպիտակ ցուցակները
2012թ. դեկտեմբերի 26-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանը հրապարակեց 2012թ. ընթացքում մարդկանց տեղեկատվություն ստանալու իրավունքը խախտած պաշտոնյաների Սև ցուցակը, ինչպես նաև ԻԱԿ եռամսյակային Սև ցուցակներում հայտնվելուց հետո տեղեկատվության ազատության ոլորտում իրենց աշխատանքը վերանայած պաշտոնյաների Սպիտակ ցուցակը: