Նորություններ և իրադարձություններ

06.06.2013 Տեղի ունեցավ Թրաֆիքինգի և դրա դեմ պայքարի լուսաբանման երկրորդ մրցանակաբաշխությունը
Հունիսի 6-ին տեղի ունեցավ Թրաֆիքինգի և դրա դեմ պայքարի լուսաբանման ամենամյա մրցանակաբաշխությունը: Ներկա էին ՀՀ փոխվարչապետ, ՀՀ-ում մարդկանց շահագործման հարցերով խորհրդի նախագահ Արմեն Գևորգյանը, ԱԳ նախարարության, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան, միջազգային և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

02.06.2013 Թրաֆիքինգի և դրա դեմ պայքարի լուսաբանման մրցանակաբաշխություն 2013
2013 թվականի հունիսի 6-ին, ժամը 16:00-ին ՄԱԿ-ի գրասենյակի շենքում տեղի կունենա Թրաֆիքինգի և դրա դեմ պայքարի լուսաբանման մրցանակաբաշխություն-2013-ը: Միջոցառումը կազմակերպվել է ՀՀ-ում թրաֆիքինգի հարցերով խորհրդի և Ինֆորմացիայի ազատության կենտրոնի կողմից ՄԱԿ-ի փախստականների գլխավոր հանձնակատարի գրասենյակի ֆինանսական աջակցությամբ:

01.06.2013 Հրապարակվեց Երևանի ավագանու ընտրարշավի լուսաբանման մշտադիտարկման արդյունքների զեկույցը
Ինֆորմացիայի ազատության կենտրոնը և Կովկասի ինստիտուտը պատրաստել և հրապարակել են “2013թ.-ի Երևանի ավագանու ընտրարշավի լուսաբանումը առցանց ԶԼՄ-ներում” մշտադիտարկման արդյունքների զեկույցը:

08.05.2013 Կուսակցությունների նախընտրական քարոզարշավի լուսաբանում. Մոնիթորինգի արդյունքների ամփոփում
2013թ. ապրիլի 08-ին, ժամը 14:00-ին Կովկասի ինստիտուտում տեղի կունենա «Կուսակցությունների նախընտրական քարոզարշավի լուսաբանում» թեմայով մամլո ասուլիս:

03.05.2013 Բացվեց «Մամուլի ազատություն, տեղեկատվություն ստանալու իրավունք» ֆոտոցուցահանդեսը
Այսօր՝ Մամուլի ազատության համաշխարհային օրը, ՀՀ Նկարիչների միության շենքում բացվեց "Մամուլի ազատություն, տեղեկատվություն ստանալու իրավունք" խորագրով 3-րդ ֆոտոցուցահանդեսը: Ինֆորմացիայի ազատության կենտրոնը` Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության, ԱՄՆ Միջազգային Զարգացման Գործակալության և ԵԱՀԿ Երևանի գրասենյակի հետ համատեղ արդեն երրորդ տարին՝ 2010թ. ի վեր, կազմակերպում է "Մամուլի ազատություն, տեղեկատվություն ստանալու իրավունք" խորագրով ֆոտոցուցահանդես:

02.05.2013 Դատարանը մերժեց Հայաստանի դեմոկրատական կուսակցության վերաքննիչ բողոքը
2013թ.-ի մայիսի 2-ին ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը որոշեց ուժի մեջ թողնել ԻԱԿ-ի օգտին Երեւան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կայացրած վճիռը ընդդեմ Հայաստանի դեմոկրատական կուսակցության: