Նորություններ և իրադարձություններ
14.08.2013 2009թ.-ին կասեցված գործը վերսկսվել է. առաջին նիստն օգոստոսի 15-ին է
Վաղը` 2013թ.-ի օգոստոսի 15-ին, ժամը 15:00-ին, տեղի կունենա 2009թ.-ին կասեցված եւ 2013թ.-ին վերսկսված` ԻԱԿ-ն ընդդեմ "Երևանի կառուցապատման և ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ" ՊՈԱԿ-ի գործով առաջին դատական նիստը:
06.08.2013 Oգոստոսի 7-ին, Ինֆորմացիայի ազատության կենտրոնը դատարանում կհանդիպի ԱԺ-ին
Oգոստոսի 7-ին, տեղի կունենա Ինֆորմացիայի ազատության կենտրոնն ընդդեմ ՀՀ Ազգային ժողովի դատական գործով հերթական դատական նիստը:
24.07.2013 Մեկնարկել է ԻԱԿ-ն ընդդեմ ԱԱԾ-ի դատավարությունը
Հուլիսի 24-ին ՀՀ Վարչական դատարանում տեղի ունեցավ ԻԱԿ-ն ընդդեմ Ազգային անվտանգության ծառայության գործով դատական նախնական նիստը:
23.07.2013 Հուլիսի 24-ին ԻԱԿ-ը դատարանում կհանդիպի ԱԱԾ-ին
2013թ.-ի ապրիլի 5-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը հայց էր ներկայացրել ՀՀ Վարչական դատարան ընդդեմ ՀՀ ԿԱ Ազգային անվտանգության ծառայության, քանի որ վերջինս թերի էր պատասխանել ԻԱԿ-ի հարցումներին` ըստ էության չտրամադրելով ԻԱԿ-ի խնդրած տեղեկությունները:
23.07.2013 ԻԱԿ-ը պարզում է տրանսպորտի գնի բարձրացման հիմքերը
Տրանսպորտի գնի ավելացման իրավական հիմքերը և հիմնավորվածությունը պարզելու նպատակով հուլիսի 22-ին և 23-ին ԻԱԿ-ը տեղեկություն ստանալու գրավոր հարցումներ է ուղարկել Երևանի քաղաքապետարան, Պետեկամուտների կոմիտե, նաև Երևան քաղաքում հասարակական տրանսպորտի երթուղիներ սպասարկող տրանսպորտային կազմակերպություններին։
17.07.2013 ԻԱԿ-ը դատարանում հաղթեց Հայաստանի դեմոկրատական կուսակցությանը
2013թ.-ի հունիսի 26-ին կայացրած որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը վերջ դրեց ԻԱԿ-ն ընդդեմ Հայաստանի դեմոկրատական կուսակցության դեռեւս անցյալ տարի սկիզբ առած դատական գործին` ուժի մեջ թողնելով ԻԱԿ-ի օգտին Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կայացրած վճիռը: