Նորություններ և իրադարձություններ

01.10.2013 2 դատական նիստ 1 օրում
Հոկտեմբերի 2-ին, "Ինֆորմացիայի ազատության կենտրոն" ՀԿ-ն կմասնակցի միաժամանակ 2 դատական նիստի:

27.09.2013 «Ոսկե բանալի, ժանգոտ կողպեք» տեղեկատվության ազատության ամենամյա մրցանակաբաշխություն 2013
2013թ. սեպտեմբերի 27-ին տեղեկատվության ազատության միջազգային օրը նշանավորելու համար արդեն 11-րդ անգամ Երևանում տեղի ունեցավ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի Ոսկե բանալի և ժանգոտ կողպեք» ամենամյա մրցանակաբաշխությունը:

27.09.2013 Վարչապետը մասնակցել է «Ոսկե բանալի և ժանգոտ կողպեք» մրցանակաբաշխությանը
Վարչապետ Տիգրան Սարգսյանը սեպտեմբերի 27-ին՝ տեղեկատվության ազատության միջազգային օրը, մասնակցել է 11-րդ անգամ Երևանում անցկացվող Ինֆորմացիայի ազատության կենտրոնի «Ոսկե բանալի և ժանգոտ կողպեք» ամենամյա մրցանակաբաշխությանը:

23.08.2013 Դատ` Փակ շուկայի մասին տեղեկությունները վաճառելու համար
2013 թ.-ի օգոստոսի 19-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը դիմել է ՀՀ վարչական դատարան ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի: Վերջինս մերժել էր Մաշտոցի պողոտայի Փակ շուկայի նկատմամբ սեփականության կամ փակ շուկայի վարձակալության հիմքերի վերաբերյալ տեղեկատվությունը տրամադրել անվճար:

2013թ.-ի օգոստոսի 13-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը հայց ներկայացրեց ՀՀ վարչական դատարան ընդդեմ Երևանի քաղաքապետարանի, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի, "Փարքինգ Սիթի Սերվիս" ՓԲԸ-ի և ընկերության տնօրեն Վազգեն Հարությունյանի, քանի որ վերջիններս չէին տրամադրել Երևան քաղաքի վճարովի ավտոկայանատեղերում տեղադրված յուրաքանչյուր տեսախցիկի տեղադրման համար հիմք համարվող իրավական ակտի պատճենը:

15.08.2013 Գործն արդեն դատաքննության փուլում է
Տեղի ունեցավ Ինֆորմացիայի ազատության կենտրոնն ընդդեմ «Երևանի կառուցապատման և ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՈԱԿ-ի գործով առաջին դատական նիստը: