Նորություններ և իրադարձություններ

14.03.2014 ՀԿ-ները դեմ են ֆեյքերի դեմ օրենսդրական նախաձեռնությանը
Այս օրենսդրական նախաձեռնությունն իր մեջ խոսքի ազատության, տեղեկատվություն ստանալու և տարածելու` քաղաքացիների իրավունքի իրացման, ինչպես նաև անձնական տվյալների պաշտպանության համար սպառնալիքներ է պարունակում: Այն ի զորու չի լինելու էական ազդեցություն գործել զրպարտություն, վիրավորանք, մասնավոր կյանքի միջամտություն պարունակող տեղեկատվական հոսքերի վրա:
04.03.2014 Հաջողված պատմություն 20
2013թ.-ի դեկտեմբերի 24-ի որոշմամբ ՀՀ վարչական դատարանը վարչական պատասխանատվության ենթարկեց "Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ" ՊՈԱԿ-ի տնօրեն Ռուբեն Հարությունյանին տեղեկատվության ազատության իրավունքը խախտելու համար։ Սա երրորդ նման նախադեպն է, երբ պաշտոնյան ենթարկվում է տուգանքի 50.000 ՀՀ դրամի չափով՝ տեղեկատվության ազատության իրավունքը ոտնահարելու համար։

03.03.2014 Հաջողված պատմություն 19
ՀՀ Ազգային ժողովի դեմ նախաձեռնած դատական գործի շնորհիվ հրապարակվեցին ԱԺ նախագահի կարգադրությունները։ 2013թ.-ի դեկտեմբերի 28-ի որոշմամբ ՀՀ վարչական դատարանը բավարարեց ԻԱԿ-ի հայցը` ճանաչելով ԻԱԿ-ի տեղեկատվության ազատության իրավունքի խախտման փաստը եւ պարտավորեցնելով ԱԺ-ին տրամադրել մերժած տեղեկությունները, ինչպես նաեւ փոխհատուցել ԻԱԿ-ի դատական ծախսերը:

27.02.2014 Մեկնարկեց "Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում" ծրագրի իրազեկման փուլը
2014 թվականի փետրվարի 26-ին ժամը 14.00-ին, Արարատ քաղաքում տեղի ունեցավ "Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում" ծրագրի իրազեկման առաջին սեմինարը:

14.02.2014 ԻԱԿ-ն ընդդեմ ԱԱԾ-ի հայցը բավարարվեց մասնակի
ԻԱԿ-ն ընդդեմ ԱԱԾ-ի դատական գործով վերաքննիչ բողոքի քննությունն ավարտվել է: ՀՀ վարչական վերաքննիչ դատարանը 2014 թ.-ի փետվարի 12-ին որոշել է ԻԱԿ-ի վերաքննիչ բողոքը բավարարել մասնակի` ամբողջությամբ բեկանելով ՀՀ վարչական դատարանի 2013 թ.-ի սեպտեմբերի 19-ի վճիռը և վարչական գործի վարույթը կարճել:

07.02.2014 Երկու զավեշտալի պատասխան. Yerkir.am. մի հարցման պատմություն
Yerkir.am-ի լրագրող Շուշանիկ Հակոբյանը փորձել է տեղեկություն ստանալու գրավոր հարցման միջոցով` ստրագրե՞լ է արդյոք ՀՀ սպորտի և երիտասարդության նախարար Յուրի Վարդանյանը բռնցքամարտի Հայաստանի հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանի՝ հավաքականը գլխավորելու մասին հրամանը: Եթե ոչ՝ ինչո՞ւ, եթե այո՝ ե՞րբ: