Նորություններ և իրադարձություններ
15.07.2014 ԻԱԿ-ը հրապարակում է 2014թ.-ի 2-րդ եռամսյակի Սև ցուցակը
Հաշվի առնելով մարդկանց` ողջամիտ ժամկետում պատասխան ստանալու սահմանադրական իրավունքը, տեղեկություն ստանալու հարցումներին օրենսդրությամբ սահմանված ժամկետներում պատասխանելու կարեւորությունը` ԻԱԿ-ն այսուհետ առանձնացված է ներկայացնելու ՏԱ ժամկետներն էականորեն խախտած պաշտոնյաներին: Ստորեւ այն անձինք են, ովքեր խախտել են մարդկանց տեղեկատվություն ստանալու իրավունքը 2014թ.-ի 2-րդ եռամսյակի ընթացքում:
11.07.2014 Որ պետական մարմիններն են փակ լրատվամիջոցների կարծիքով
Ինֆորմացիայի ազատության կենտրոնը 2014 թվականի հունիսին հայաստանյան ԶԼՄ-ների շրջանում անցկացրեց հարցում՝ նպատակ ունենալով պարզել լրագրողների և լրատվամիջոցների կարծիքով ՀՀ ամենափակ և բաց կառույցները։ Հարցմանը մասնակցել են երևանյան և մարզային 52 լրատվամիջոցի 62 լրագրողներ և խմբագիրներ, ովքեր բաց և փակ մարմինները նշել են՝ հաշվի առնելով սեփական փորձը:
06.06.2014 Հայաստանի տնտեսագիտական համալսարանը գաղտնի է պահում իր շրջանավարտների ցանկը
2014թ.-ի ապրիլի 16-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանին` խնդրելով տրամադրել ՀՊՏՀ-ի` 1990 և 1991թ.թ.-ի բոլոր շրջանավարտների ցանկը (անուն-ազգանունները):
06.06.2014 Կայացավ Թրաֆիքինգի և դրա դեմ պայքարի լուսաբանման ամենամյա մրցանակաբաշխություն-2014-ը
Այսօր տեղի ունեցավ Թրաֆիքինգի եւ դրա դեմ պայքարի լուսաբանման ամենամյա մրցանակաբաշխություն-2014-ը: Այն նախաձեռնել է ՀՀ-ում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) հարցերով խորհուրդը: Մրցանակաբաշխությունը կազմակերպվում է Ինֆորմացիայի ազատության կենտրոնի կողմից:
Ինֆորմացիայի ազատության կենտրոնը հայտնում է իր մտահոգությունը ՀՀ գլխավոր դատախազության` 2014թ.-ի մայիսի 22-ին տարածած "Նախաքննական տվյալների հրապարակումը քրեորեն պատժելի է" հաղորդագրության վերաբերյալ:
05.05.2014 Ֆոտոցուցահանդեսը նշանավորեց Մամուլի ազատության համաշխարհային օրը
Մայիսի 5-ին ՀՀ Նկարիչների միության շենքում տեղի ունեցավ "Մամուլի ազատություն, տեղեկատվություն ստանալու իրավունք" խորագրով 4-րդ ֆոտոցուցահանդեսի բացումը: