Նորություններ և իրադարձություններ

27.01.2015 ՏԱ պատասխանատուները ՀՀ նախարարություններում
ՀՀ նախարարություններում նշանակվել են տեղեկությունների տրամադրման համար պատասխանատու պաշտոնյաները:

23.01.2015 Սև ցուցակ 2014
Ինֆորմացիայի ազատության կենտրոնն ամփոփել է 2014թ.-ի 1-4-րդ եռամսյակների սև ցուցակները և ներկայացնում է 2014թ.-ի ամփոփ սև ցուցակը:

19.01.2015 ԻԱԿ-ը հաշտության պայմանագիր է կնքել ՀՀ քաղաքաշինության նախարարության հետ
Կարճվել է ՀՀ վարչական դատարանի վարույթում գտնվող գործը ըստ ԻԱԿ-նն ընդդեմ ՀՀ քաղաքաշինության նախարարության և քաղաքաշինության նախարարի` տեղեկատվություն ազատության և ողջամիտ ժամկետում պատշաճ պատասխան ստանալու իրավունքի խախտման փաստը ճանաչելու, տեղեկատվություն տրամադրելու և վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջների մասին:

11.12.2014 ՏԱ ենթաօրենսդրական ակտի նախագծի հանրային քննարկում
Այսօր՝ 2014 թվականի դեկտեմբերի 11-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը Արդարադատության նախարարության հետ համատեղ և ԵԱՀԿ Երևանի գրասենյակի աջակցությամբ կազմակերպել է ՏԱ ենթաօրենսդրական ակտի նախագծի հանրային քննարկում, որը վերաբերում է տեղեկատվություն տրամադրելու կարգին և տեղեկությունների պահպանմանն ու դասակարգմանը։

18.11.2014 Քննարկվել է պետական մարմինների կողմից տեղեկատվության տրամադրման կարգը
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը այսօր` նոյեմբերի 18-ին, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ քննարկել է "Պետական կառավարման մարմինների, հիմնարկների և կազմակերպությունների կողմից մշակած կամ նրանց առաքված տեղեկատվության գրանցման, դասակարգման և պահպանման, ինչպես նաև տեղեկատվության կամ դրա կրկնօրինակի տրամադրման կարգը սահմանելու մասին" կառավարության որոշման նախագծի դրույթները: