Նորություններ և իրադարձություններ
02.11.2015 Լրագրողական մրցույթի մասնակցության հրավեր
ՀՀ-ում թրաֆիքինգի հարցերով խորհուրդը հայտարարում է լրագրողական մրցույթ: Մրցույթի նպատակն է խրախուսել ՀՀ-ում մարդկանց շահագործման/թրաֆիքինգի երևույթի և դրա դեմ պայքարի վերաբերյալ լուսաբանումը:
23.10.2015 Տեղեկատվություն ստանալու հարցումներին լռությամբ պատասխանելու դեպքերը 30 տոկոսով կրճատվել են
Կառավարությունն օրերս ընդունեց տեղեկությունների գրանցման, դասակարգման եւ պահպանման, ինչպես նաեւ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների, հիմնարկների եւ կազմակերպությունների կողմից տեղեկության կամ դրա կրկնօրինակի տրամադրման կարգը:
22.10.2015 Ինֆորմացիայի ազատության կենտրոն ՀԿ-ի կարծիքը ՀՀ սահմանադրության նախագծի 51-րդ հոդվածի վերաբերյալ
ՀՀ սահմանադրության նախագծի (այսուհետ` Նախագիծ) 51-րդ հոդվածը պարունակում է դրույթներ, որոնք սահմանափակում են տեղեկություն ստանալու իրավունքը: Տեղեկություն ստանալու իրավունքը կարեւորագույն իրավունք է, ժողովրդավարության ամրապնդման եւ կոռուպցիայի դեմ պայքարի նախապայման: Նախագծում այս կարեւոր իրավունքի մասին խնդրահարույց դրույթ նախատեսելը կարող է լրջագույն խնդիրներ առաջացնել տեղեկություն ստանալու իրավունքի պատշաճ իրականացման համար, ուստի կարող է հիմք հանդիսանալ, որ քաղաքացիական հասարակությունը դեմ քվեարկի Նախագծին:
15.10.2015 Բարեփոխումներ տեղեկատվության ազատության ոլորտում
Այսօր` 2015թ.-ի հոկտեմբերի 15-ին, ՀՀ կառավարության նիստով ընդունվեց Տեղեկատվություն տնօրինողի կողմից մշակված կամ նրան առաքված տեղեկությունների գրանցման, դասակարգման և պահպանման, ինչպես նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, պետական հիմնարկների և կազմակերպությունների կողմից տեղեկության կամ դրա կրկնօրինակի (պատճենի) տրամադրման կարգը:
14.10.2015 Շուշան Դոյդոյանը ստանձնել է Անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետի պաշտոնը
2015թ.-ի հոկտեմբերի 9-ից Շուշան Դոյդոյանը ստանձնել է ՀՀ արդարադատության նախարարության նորաստեղծ Անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետի պաշտոնը՝ 5 տարի ժամկետով:
14.10.2015 Տեղեկատվության ազատության Սև ցուցակ, 2015թ. 3-րդ եռամսյակ
Ինֆորմացիայի ազատության կենտրոնը հրապարակել է 2015 թվականի երրորդ եռամսյակի (հուլիս-սեպտեմբեր) Սև ցուցակը: