Նորություններ և իրադարձություններ
14.04.2016 Դռնբաց դատական նիստը ԶԼՄ-ներում լուսաբանել չթույլատրելու ոչ մի իրավական հիմք չկա
Լրագրողական կազմակերպությունների հայտարարությունն ընդդեմ դռնբաց դատական նիստի լուսաբանումը խոչընդոտելուն ուղղված դատավորի որոշման
07.04.2016 Վերապատրաստման դասընթաց՝ պետական մարմինների տեղեկատվության ազատության պատասխանատուների համար
ՀՀ արդարադատության նախարարությունը ԵԱՀԿ երևանյան գրասենյակի հետ համատեղ ապրիլի 5-6-ը պետական մարմինների տեղեկատվության ազատության պատասխանատուների համար կազմակերպել էր «Տեղեկատվության ազատությունը որպես պետական մարմինների թափանցիկությունը և պետական ծառայողների բարեվարքությունը խթանելու գործիք» խորագրով վերապատրաստման դասընթաց:
21.03.2016 Երեխաների անձնական տվյալների հրապարակում
ՀՀ ԱՆ Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունն ակնկալում է, որ բոլոր այն լրատվամիջոցները, որոնք հրապարակել են երեխաների անձնական տվյալները (այդ թվում՝ լուսանկարներ), անհապաղ կապանձնավորեն (անհինարինության դեպքում՝ կհեռացնեն) դրանք՝ ընթերցողներին բացատրելով նման քայլի պատճառները:
07.03.2016 Վերապատրաստման դասընթացներ "Զրպարտություն և վիրավորանք" թեմայով
2016թ.-ի մարտի 3-5-ը «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ-ն Տեղեկատվական վեճերի խորհրդի հետ համատեղ իրականացրեց վերապատրաստողների վերապատրաստման դասընթացներ «Զրպարտություն և վիրավորանք. օրենսդրական հիմքերը, մամուլի դեմ դատական գործերը» թեմայով լրագրողների և իրավաբանների համար:
29.02.2016 ՍԴ որոշման վերաբերյալ ԻԱԿ-ի պարզաբանումը
2016թ.-ի փետրվարի 23-ին ՀՀ Սահմանադրական դատարանը Ինֆորմացիայի ազատության կենտրոնի դիմումի հիման ՀՀ Սահմանադրությանը հակասող ճանաչեց "Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին" օրենքի այն հոդվածները, որոնք սահմանում են գույքի նկատմամբ իրավունքների և սահմանափակումների տեղեկատվության տրամադրման վճարովիությունը:
29.02.2016 Տեղի է ունեցել կոռուպցիայի դեմ պայքարի աշխատանքային խմբի առաջին նիստը
ՀՀ արդարադատության նախարարությունում փետրվարի 29-ին տեղի է ունեցել կոռուպցիայի դեմ պայքարի ինստիտուցիոնալ համակարգի վերաբերյալ ուսումնասիրություն իրականացնող աշխատանքային խմբի առաջին նիստը