Նորություններ և իրադարձություններ

03.10.2016 ԻԱԿ-ը հրապարակել է ՏԱ իրավունքը խախտած պաշտոնյաների Սև ցուցակը
Այս անձինք խախտել են մարդկանց տեղեկատվություն ստանալու իրավունքը 2016թ.-ի ապրիլից մինչև սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում:

28.09.2016 Հայտարարվեցին Ոսկե բանալի մրցանակաբաշխության հաղթողները
2016թ.-ի սեպտեմբերի 28-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հիմնադրման 15-րդ ամյակը և Տեղեկատվության ազատության միջազգային օրը նշանավորելու նպատակով արդեն 14-րդ անգամ Երևանում տեղի ունեցավ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի «Ոսկե բանալի և ժանգոտ կողպեք» ամենամյա մրցանակաբաշխությունը:

14.09.2016 Պետական կառավարման մարմինների ՏԱ վարկանիշը 2016թ.-ին
Եթե 2014 և 2015թ.թ.-ին Ինդեքսում պետական կառավարման մարմիններից լավագույն ցուցանիշը արձանագրվել էր մարզպետարաններում, ապա 2016թ.-ին պատկերը փոխվել է, և լավագույնները նախարարություններն են. արդյունքում ամենաբարձր 5 միավորներ հավաքած 8 մարմիններից 5-ը նախարարություններ են:

06.09.2016 Հանրային քննարկման ներկայացվեց Տեղեկատվության ազատության ոլորտի հայեցակարգի նախագիծը
Սեպտեմբերի 6-ին տեղի ունեցավ Տեղեկատվության ազատության ոլորտի արդիականացման հայեցակարգի նախագծի քննարկում, որը կազմակերպել էր ՀՀ արդարադատության նախարարությունը՝ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի հետ համատեղ: