Նորություններ և իրադարձություններ

22.05.2017 Քննարկվեց ՏԱ մասին օրենքի նախագիծը
Մայիսի 20-21-ին տեղի ունեցավ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի նախագծի շուրջ երկօրյա աշխատանքային քննարկում ՀՀ արդարադատության նախարարության, իրավաբանների և ՀԿ ներկայացուցիչների մասնակցությամբ:
14.04.2017 Վարչական դատարանը բավարարեց ԻԱԿ-ի հայցն ընդդեմ Ջերմուկի քաղաքապետարանի
2017թ.-ի մարտի 16-ին ՀՀ վարչական դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել Ջերմուկի քաղաքապետարանի անգործությունը, քանի որ վերջինս «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքով սահմանված ժամկետում չէր պատասխանել Ինֆորմացիայի ազատության կենտրոնի տեղեկություն ստանալու հարցմանը:

01.04.2017 Տեղեկատվության ազատության մասին օրենքի նախագծի նոր տարբերակը դրվել է հանրային քննարկման
Մարտի 31-ին ՀՀ արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել Տեղեկատվության ազատության օրենսդրության բարեփոխման նոր փաթեթ:

01.03.2017 Հանրային քննարկման է դրվել Տեղեկատվության ազատության օրենսդրության բարեփոխումների փաթեթը
«Տեղեկատվության ազատության մասին», «Անձնական տվյալների պաշտպանության մասին» Հայաuտանի Հանրապետության oրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մաuին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծեր

18.02.2017 ԻԱԿ-ը դարձել է ՄԱԿ-ի հակակոռուպցիոն կոնվեցիայի կոալիցիայի կանոնավոր անդամ
ՄԱԿ ԿԿ Կոալիցիան, որը ստեղծվել է 2006 թ., ավելի քան 100 երկրներում գործող 350 քաղաքացիական հասարակության կազմակերպությունների գլոբալ ցանց է: Նրա նպատակն է նպաստել ՄԱԿ ԿԿ վավերացմանը, կիրարկմանը և մոնիտորինգին: