Նորություններ և իրադարձություններ

Պետական կառույցներում տեղեկատվություն ստանալու հարցումների վերաբերյալ տվյալների մշակման, պահպանման և հանրայնացման իրավակիրառ պրակտիկայի ընդհանուր պատկերը ստանալու նպատակով 2018 թ.-ի դեկտեմբերի 10-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը էլեկտրոնային հարցմամբ դիմել էր 41 պետական կառավարման մարմիններ՝ խնդրելով տրամադրել 2018 թ.-ի ընթացքում ստացված հարցումների վիճակագրությունը: Հարցման միջոցով ԻԱԿ-ը խնդրել է տրամադրել նաև տեղեկություններ, թե դիմողներից քանիսն են եղել քաղաքացի, ՀԿ և լրագրող։

15.02.2019 ԻԱԿ-ը՝ «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծի մասին
Ինֆորմացիայի ազատության կենտրոնը ՀՀ արդարադատության նախարարությանն է ներկայացրել e-draft Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հրապարակված «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծի վերաբերյալ կազմակերպության կարծիքը։

12.02.2019 «Տեղեկատվության ազատությունը Հայաստանում» աշխատաժողով
Հայաստանում եղել են ժողովրդավար ընտրություններ, և կարծում եմ սա հրաշալի ժամանակ է օրենքը բարեփոխելու և տեղեկատվության ազատության պաշտպանության արտադատական անկախ մարմնի ստեղծման հնարավորությունները դիտարկելու համար- Թոբի Մենդել:

10.01.2019 Սև ցուցակ 2018
Ինֆորմացիայի ազատության կենտրոնը հրապարակել է 2018թ. ընթացքում տեղեկություն ստանալու հարցումներն անպատասխան թողած, անհիմն պատասխան կամ անհիմն մերժում տրամադրած գերատեսչությունների ցանկը: