Նորություններ և իրադարձություններ

20.03.2020 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Մի շարք լրագրողական հասարակական կազմակերպություններ հայտարարություն են տարածել Արտակարգ դրության ժամանակ տեղեկատվության տարածումը կարգավորելու վերաբերյալ: Հայտարարությանը միացել է նաև Ինֆորմացիայի ազատության կենտրոնը:

20.03.2020 Նոր ձեռնարկ․ «Փաստերի ստուգմումը և լրագրողների տեղեկություն ստանալու իրավունքը»
Ինֆորմացիայի ազատության կենտրոնի (ԻԱԿ) և Հանրային լրագրության ակումբի (PJC) կոալիցիան մշակել և վերահրապարակել է «Փաստերի ստուգմումը և լրագրողների տեղեկություն ստանալու իրավունքը» ձեռնարկը։

05.03.2020 Լրատվամիջոցների իրական սեփականատերերի հրապարակայնության ապահովումը առաջնային է
Մարտի 4-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախաձեռնությամբ անցկացվեց «Իրական սեփականատերերի հրապարակայնությունը մեդիա ոլորտում» խորագրով աշխատանքային քննարկում լրագրողների և մեդիա ոլորտի ներկայացուցիչների մասնակցությամբ։

28.02.2020 Հայտարարություն
Մի շարք լրագրողական հասարակական կազմակերպություններ հայտարարություն են տարածել Արդարադատության կողմից պաշտոնական e-draft.am կայքում տեղադրված Քրեական օրենսգրքի նոր նախագծի վերաբերյալ՝ հեղինակներից պահանջելով չտեղափոխել սուտ մատնության խնդիրը ԶԼՄ-ների դաշտ և 443-րդ հոդվածից հանել «․․․կամ զանգվածային լրատվության միջոցներում նույնաբովանդակ տեղեկատվության հրապարակումը» հատվածը։ Հայտարարությանը միացել է նաև Ինֆորմացիայի ազատության կենտրոնը:

13.02.2020 Սև ցուցակ 2019
Ինֆորմացիայի ազատության կենտրոնը հրապարակել է 2019 թվականի Սև ցուցակը: Այստեղ են ընդգրկված այն գերատեսչությունները, որոնք 2019 թվականի ընթացքում անպատասխան են թողել կամ տրամադրել են անհիմն պատասխաններ/մերժումներ տեղեկություն ստանալու հարցումներին։

13.02.2020 «Փաստերի և կեղծ տեղեկատվության ստուգում» վարպետաց դաս Վանաձորում
Փետրվարի 14-ին «Տեղեկատվության մատչելիություն. նոր մարտահրավերներ, նոր լուծումներ» ծրագրի շրջանակում Վանաձորում լրագրող-ուսանողների հետ կանցկացվի «Փաստերի և կեղծ տեղեկատվության ստուգում» խորագրով վարպետաց դաս: