Նորություններ և իրադարձություններ

17.06.2020 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Մի շարք լրագրողական և իրավապաշտպան հասարակական կազմակերպություններ հայտարարություն են տարածել, որով դատապարտել են ցանկացած բռնություն՝ իրենց մասնագիտական պարտականությունները կատարող ԶԼՄ-ների ներկայացուցիչների նկատմամբ, և պահանջում ենք ՀՀ ոստիկանությունից՝ ծառայողական օբյեկտիվ քննություն իրականացնել` հունիսի 16-ին ԱԱԾ շենքի բակում տեղի ունեցած միջադեպը ուսումնասիրելու և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար։ Հայտարարությանը միացել է նաև Ինֆորմացիայի ազատության կենտրոնը։

06.06.2020 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հայաստանյան մի շարք լրագրողական և իրավապաշտպան հասարակական կազմակերպություններ անձնական տվյալների մշակման համակարգի թափանցիկության ապահովման վերաբերյալ հայտարարություն են տարածել։

07.04.2020 ՏԱ ՔՀԿ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախաձեռնությամբ ապրիլի 6-ին ԱլԳ Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը, որը միավորում է 230-ից ավելի հայաստանյան ՔՀԿ-ներ, ինչպես նաև հարյուրից ավելի հասարակական կազմակերպություններ հայտարարություն են տարածել՝ ՀՀ Կառավարությունից պահանջելով անհապաղ չեղարկել Տեղեկատվության ազատության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագիծը և չներկայացնել Ազգային ժողով հետագա քննարկումների, քանի որ այն չի համապատասխանում տեղեկատվության ազատության ոլորտը կարգավորող ներպետական օրենսդրության և միջազգային պարտավորություններից բխող պահանջներին։

06.04.2020 ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ հայտարարությունը
ԱլԳ Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը, որը միավորում է 230-ից ավելի հայաստանյան ՔՀԿ-ներ, այսօր հայտարարություն է տարածել՝ ՀՀ Կառավարությունից պահանջելով անհապաղ չեղարկել Տեղեկատվության ազատության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագիծը եւ չներկայացնել Ազգային ժողով հետագա քննարկումների, քանի որ այն չի համապատասխանում տեղեկատվության ազատության ոլորտը կարգավորող ներպետական օրենսդրության և միջազգային պարտավորություններից բխող պահանջներին։

02.04.2020 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Մի շարք լրագրողական և իրավապաշտպան հասարակական կազմակերպություններ հայտարարություն են տարածել Հայաստանում ֊արտակարգ դրության պայմաններում կառավարությանը տրամադրել համավարակի տարածումը կանխելու լրացուցիչ գործիքների մասին, որոնք սահմանափակում են անձնական տվյալների պաշտպանության, մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության, հաղորդակցության ազատության և գաղտնիության իրավունքները և հորդորել ՀՀ կառավարությանը և Պարետատանը պատշաճ կերպով իրազեկել քաղաքացիներին՝ որ կառույցների կողմից են մշակվում քաղաքացիների անձնական տվյալները։ Հայտարարությանը միացել է նաև Ինֆորմացիայի ազատության կենտրոնը:

02.04.2020 Բնապահպանական տեղեկությունը դառնում է գաղտնիք
Մինչ երկրում տիրող իրավիճակով պայմանավորված հանրության ուշադրությունը այլ հարցերի վրա է կենտրոնացած, ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը Կառավարության ապրիլի 2-ի նիստի օրակարգի չզեկուցվող հարցերի շարքում անցկացրել է «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։