Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Նորություններ և իրադարձություններ

22.09.2020 Վեբինար «Տեղեկատվության մատչելիություն, թափանցիկություն, հասանելիություն. ճգնաժամային իրավիճակում առաջ մղելով 2030-ի օրակարգը»

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը միացել է Access Info Europe-ին, ՅՈՒՆԵՍԿՕ-ին և քաղհասարակության այլ կազմակերպություններին` միասին նշելու Տեղեկատվության ազատության միջազգային օր - 2020-ը: «Տեղեկատվության մատչելիություն, թափանցիկություն, հասանելիություն. ճգնաժամային իրավիճակում առաջ մղելով 2030-ի օրակարգը» վեբինարի բանախոսներից է նաև Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանը, ով կներկայացնի համավարակով պայմանավորված ճգնաժամային իրավիճակում ՀՀ պետական կառավարման մարմինների փորձառությունը տեղեկատվության մատչելիության հարցում:

16.09.2020 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը միացել է մի շարք լրագրողական և իրավապաշտպան հասարակական կազմակերպությունների տարածած հայտարարությանը։ Մեր մտահոգությունն ենք հայտնում ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի օրենսդրական նախաձեռնության առնչությամբ, որով առաջարկվում է վիրավորանքի և զրպարտության համար նախատեսվող դրամական փոխհատուցման առավելագույն չափերը հնգապատկել՝ հասցնելով համապատասխանաբար 5 միլիոն և 10 միլիոն դրամի։

17.08.2020 «Փաստերի ստուգում». լրագրողական նյութերի մրցույթ

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը և Հանրային լրագրության ակումբը հայտարարում են փաստերի ստուգման լրագրողական նյութերի մրցույթ: Նյութերը պետք է հրապարակված/հեռարձակված և կամ պատրաստված լինեն 2019թ.-ի օգոստոսի 15-ից մինչև 2020թ-ի օգոստոսի 15-ն ընկած ժամանակահատվածում: Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է 2020 թվականի սեպտեմբերի 6-ը ներառյալ:

10.08.2020 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Մի շարք լրագրողական և իրավապաշտպան հասարակական կազմակերպություններ հայտարարություն են տարածել, որին միացել է նաև Ինֆորմացիայի ազատության կենտրոնը։ Դատապարտում ենք ցանկացած բռնություն՝ իրենց մասնագիտական պարտականությունները կատարող ԶԼՄ-ների ներկայացուցիչների նկատմամբ և պահանջում իրավապահ մարմիններից օպերատիվ, անաչառ քննություն իրականացնել օգոստոսի 8-ին ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի՝ «Ազատություն» ռադիոկայանի լրագրողների հանդեպ սանձարձակ վերաբերմունքի ու նրանց մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու փորձի առնչությամբ։

08.07.2020 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Մի շարք լրագրողական հասարակական կազմակերպություններ հուլիսի 8-ին «Տեսալսողական մեդիայի մասին» նոր օրենքի նախագծի վերաբերյալ համատեղ հայտարարություն են տարածել, որին միացել է նաև Ինֆորմացիայի ազատության կենտրոնը։

04.07.2020 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Մի շարք լրագրողական և իրավապաշտպան հասարակական կազմակերպություններ հուլիսի 4-ին հայտարարություն են տարածել, որով ՀՀ կառավարությունից և պարետատնից պահանջում են չօգտագործել ուժային կառույցները նրանց ոչ բնորոշ գործողություններում և բացառել նրանց միջամտությունը լրատվամիջոցների գործունեությանը, ինչպես նաև վերանայել և հստակեցնել համաճարակի հետ կապված՝ ԶԼՄ-ներին վերաբերող աշխատանքային պայմանների սահմանափակումները: Հայտարարությանը միացել է նաև Ինֆորմացիայի ազատության կենտրոնը։