Նորություններ և իրադարձություններ

23.08.2023 Երևանի քաղաքապետարան․ ՏԱ հետագիծ
12 հիշատակում ամենամյա Սև ցուցակում, 4 բացասական և մեկ դրական մրցանակ․ Երևանի քաղաքապետի ընտրություններին ընդառաջ Ինֆորմացիայի ազատության կենտրոնը ամփոփել է տեղեկատվության ազատության ոլորտում ԻԱԿ-ի կողմից Երևանի քաղաքապետարանին շնորհած բացասական և խրախուսական մրցանակների ցանկը։

17.08.2023 Ընդմիշտ կասեցվել է Ադրբեջանի անդամակցությունը Բաց կառավարման գործընկերությանը
Բաց կառավարման գործընկերության (ԲԿԳ) Ղեկավար կոմիտեն որոշել է ընդմիշտ հեռացնել Ադրբեջանին ԲԿԳ-ից:

14.08.2023 Որքա՞ն գումար է նախատեսված պետական բյուջեով նախարարությունների կայքերի բարեփոխման նպատակով
2022-2023 թվականների պետական բյուջեից նախարարությունների կայքերի բարեփոխման նպատակով հատկացվել է 13,910,000 ՀՀ դրամ։ Ընդհանուր առմամբ պետական բյուջեից այս նպատակով գումար հատկացվել է ընդամենը երեք նախարարության համար։

12.08.2023 Ի՞նչ արժեն նախարարությունների տեղեկատվական արշավները
Նախարարությունների կողմից տեղեկատվական արշավների կազմակերպման և իրականացման համար պետական բյուջեից հատկացված գումարը 2023 թվականին նախորդ տարվա համեմատ աճել է շուրջ 300 միլիոնով։

11.08.2023 Դասընթաց քաղհասարակության համար. Ապատեղեկատվության Firewall
Դիմեք և մասնակցեք «Ապատեղեկատվության firewall. զարգացնել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հմտությունները՝ բացահայտելու և հակազդելու հակաարևմտյան ապատեղեկատվությանը» անվճար դասընթացին:

23.07.2023 Հայկական լրագրողական կազմակերպությունների կոչը Շուշիի մեդիա-ֆորումին մասնակցող գործընկերներին
Մեր հարցն ուղղված է ալիևյան ռեժիմի առատաձեռն հյուրընկալությունը վայելող և արտաքին աշխարհից ավելի քան յոթ ամիս մեկուսացման մեջ գտնվող Արցախի քաղաքներից և գյուղերից մի քանի կիլոմետր հեռավորության վրա հայտնված գործընկեր լրագրողներին։