Նորություններ և իրադարձություններ

02.11.2020 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ․ ԷԿՈՑԻԴԻ ՎՏԱՆԳ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ
Նոյեմբերի 2-ին հայաստանյան 50 կազմակերպություններ համատեղ հայտարարությամբ դիմել են 100 միջազգային բնապահպանական կառույցների՝ խստորեն դատապարտելով հոկտեմբերի 30-ին Արցախի անտառներում կիրառված ֆոսֆորական զինամթերքի օգտագործումը Ադրբեջանի կողմից: Հայտարարության միջոցով կազմակերպությունները կոչ են անում համարժեք արձագանք տալ և ներդնել բոլոր ջանքերը՝ պաշտպանելու Արցախի արժեքավոր էկոհամակարգը, հազվագյուտ տեսակների պոպուլյացիաներն ու առկա գենետիկ ռեսուրսները սպառնացող էկոցիդից՝ որպես համաշխարհային բնական ժառանգություն։

16.10.2020 Դիմում ենք Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակին` գործելու իր մանդատին համահունչ
|Շուրջ 1000 հասարակական կազմակերպություն ու ակտիվիստ հայտարարություն են ուղղել Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակին՝ պահանջելով ակտիվ դիրքորոշում ունենալ Արցախում պատերազմը դադարեցնելու, հակամարտությունը բանակցությունների միջոցով լուծելու եւ տարածաշրջանում հումանիտար ճգնաժամը կանխելու հարցում:

09.10.2020 Հայտարարություն
Երեկ՝ հոկտեմբերի 8-ին, Արցախում կրկին լրագրողներ են վիրավորվել՝ ռուսաստանյան «Сегодня.ру» կայքի գլխավոր խմբագիր Յուրի Կոտենոկը և «Офицеры России» կայքի ու «Красная звезда» թերթի թղթակից Լևոն Արզանովը։ Ինչպես և նախորդ օրերին, երբ դարձյալ վիրավորվել էին պատերազմը լուսաբանող լրագրողներ, այս անգամ ևս դեպքը տեղի է ունեցել խաղաղ բնակավայրում՝ Շուշի քաղաքում։

04.10.2020 Հայտարարություն ԶԼՄ-ների անվտանգության մասին
Վերջին օրերին Լեռնային Ղարաբաղում ահագնացել են պատերազմական գործողությունները։ Մի շարք լրագրողական հասարակական կազմակերպություններ հայտարարություն են տարածել, որով միջազգային կառույցների և արտասահմանցի բոլոր գործընկերների ուշադրությունն են հրավիրում Ադրբեջանի կողմից լրագրողների դեմ ուղղված ոտնձգությունների վրա և կոչ են անում բողոքի ձայն բարձրացնել և գործնական քայլեր ձեռնարկել այդ գործողություններին հակազդելու համար։ Հայտարարությանը միացել է նաև Ինֆորմացիայի ազատության կենտրոնը։

03.10.2020 Հավաստի տեղեկատվական աղբյուրներ. Հայ-ադրբեջանական պատերազմ
Կայքում ամփոփված են պաշտոնական եւ ոչ պաշտոնական աղբյուրների հղումներ, որոնցում կարող եք հավաստի տեղեկատվություն ստանալ հայ-ադրբեջանական հակամարտության մասին

01.10.2020 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Մի շարք լրագրողական և իրավապաշտպան հասարակական կազմակերպություններ հոկտեմբերի 1-ին հայտարարություն են տարածել, որով դատապարտել են Արցախի Մարտունի քաղաքում Ադրբեջանի կողմից տեղացի և օտարերկրյա լրագրողների հրետակոծության փաստն ու կոչ արել ՀՀ և Արցախի Հանրապետության իշխանություններին՝ լրացուցիչ քայլեր ձեռնարկել լրագրողների անվտանգությունն ապահովելու համար։ Հայտարարությանը միացել է նաև Ինֆորմացիայի ազատության կենտրոնը։