Նորություններ և իրադարձություններ

18.12.2020 Միակն, ով մեզ չթողեց, Աստվածն է
Լրագրող Վիտոլդ Ռեպետովիչը զրուցել է ՀՀ ԶՈՒ Հոգևոր առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի հետ։ Իրավիճակի, խնդիրների ու ապագայի հետ կապված հույսերի մասին հարցազրույցը վերնագրելու համար լրագրողը ընտրել է հենց հոգևոր առաջնորդի խոսքը՝ «Միակն, ով մեզ չթողեց, Աստվածն է»։

15.12.2020 Արցախյան պատերազմի մարդկային գինը
Նիկոլաս Մաթչը տեղացի գործընկեր Ավետիս Հարությունյանի հետ հետպատերազմյան խնդիրների մասին պատմում է Արցախի հինգ տարբեր անկյուններից Հայաստան տեղափոխված մարդկանց հետ զրույցների միջոցով։

02.12.2020 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Մի խումբ լրագրողական կազմակերպություններ հայտարարություն են տարածել դեկտեմբերի 1-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով կազմակերպված ակցիայի ընթացքում ոստիկանների կողմից լրագրողների աշխատանքը խոչընդոտելու և «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության օպերատոր Հայկ Սուքիասյանին բերման ենթարկելու փորձի վերաբերյալ։ Կազմակերպությունները հիշեցնում են՝ այս էքստրեմալ պայմաններում ոստիկանության գործողությունները պետք է նպատակաուղղված լինեն լրագրողների անվտանգ գործունեության ապահովմանը և ոչ`անհարկի սահմանափակումներ ստեղծելուն։

30.11.2020 Քաղաքացիներն առցանց մասնակցում են երկրի կառավարմանը
Հայաստանում վերջերս գործարկվել է change.org հարթակի հայկական տարբերակը՝ e-petition.am-ը։ Մասնակցային կառավարման այս էլեկտրոնային գործիքի միջոցով քաղաքացիները կարող են ուղղակիորեն մասնակցել մեր երկրում որոշումների կայացման գործընթացին։

13.11.2020 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հայաստանյան լրագրողական կազմակերպությունները տարածել են համատեղ հայտարարություն՝ հայտնելով իրենց համաձայնությունը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ֆեյսբուքյան գրառման գնահատականների և պահանջների առնչությամբ, դատապարտելով երկրի գլխավոր հրապարակում ատելություն, հայհոյանք և սպառնալիք պարունակող խոսքի տարածումը, ինչպես նաև այլ նման բովանդակությամբ նյութերի հեռարձակումը հանրային հեռուստատեսության եթերում։

10.11.2020 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Մի խումբ լրագրողական կազմակերպություններ հայտարարություն են տարածել նոյեմբերի 10-ին՝ ժամը 4-ի սահմաններում «Ազատություն» ռադիոկայան ներխուժման փորձի վերաբերյալ՝ իրավապահ մարմիններից պահանջելով անհապաղ միջոցներ ձեռնարկել ռադիոկայանի վրա հարձակման նախաձեռնողներին և իրագործողներին հայտնաբերելու և պատասխանատվության ենթարկելու համար։