Նորություններ և իրադարձություններ

Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է հայտարարություն Մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությունն իրավապաշտպան ՀԿ-ներին թիրախավորելու անթույլատրելիության վերաբերյալ։ Հայտարարության մեջ Պաշտպանը արդյունավետ է գնահատել մարդու իրավունքների և ազատությունների, հանրային նշանակություն հարցերի շուրջ մի շարք ՀԿ-ների հետ համատեղ աշխատանքը՝ հիմնական գործընկերների ցանկում նշելով նաև Ինֆորմացիայի ազատության կենտրոնը։

28.12.2020 «Առավոտ»․ հետպատերազմյան պատումներ
«Մեդիա մենթորություն Հայաստանում» ծրագրի շրջանակում «Առավոտ» առցանց պարբերականի լրագրող Ամի Չիչակյանը միջազգային գործընկերոջ հետ այցելել է Արցախ։ Իր նյութերում լրագրողը ներկայնում է հետպատերազմյան Արցախն ու Հայաստանի սահմանամերձ բնակավայրերը։

24.12.2020 Նոր ուղեցույց հանրային ծառայողների համար
Լույս է տեսել Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանի հեղինակած «Տեղեկատվության ազատություն» խորագրով ուղեցույցը՝ նախատեսված հանրային ծառայողների համար։ Հասանելի է նաև ձեռնարկի էլեկտրոնային տարբերակը։

23.12.2020 Քրիստոնյա աշխարհը մեզ չօգնեց
«Որպես այս պատերազմում պարտված կողմ՝ մենք շատ բան ենք կորցրել, և պետք է ընդգծել, որ քրիստոնյա աշխարհը մեզ չօգնեց: Նա սահմանափակվեց լոկ բառերով ՝ ափսոսանք հայտնելով, որ Ղարաբաղում պատերազմը շարունակվում է, և որ այն պետք է դադարեցվի»,- լրագրող Վիտոլդ Ռեպետովիչի հետ զրույցում նշել է ՀՀ ԶՈՒ Հոգևոր առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը։

21.12.2020 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Դեկտեմբերի 21-ին մի խումբ լրագրողական հասարակական կազմակերպություններ հայտարարություն են տարածել, որով դատապարտել են դեկտեմբերի 19-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում կազմակերպված սգո արարողության և դեկտեմբերի 21-ին Վարչապետի` Սյունիք կատարած այցի ընթացքում լրագրողների նկատմամբ կիրառված անթույլատրելի գործողությունները: Կազմակերպությունները կոչ են արել Ոստիկանությանը՝ բացահայտել նշված միջադեպերի ընթացքում ԶԼՄ-ների աշխատակիցների գործունեությունը խոչընդոտողներին և պատասխանատվության ենթարկել նրանց, իսկ քաղաքական ուժերին և նրանց համակիրներին՝ զսպվածություն և հանդուրժողականություն ցուցաբերել ցանկացած լրատվամիջոցի նկատմամբ՝ անկախ քաղաքական կողմնորոշումից։

19.12.2020 Արցախյան պատերազմը լուսաբանող լրագրողների թիրախավորման վերաբերյալ զեկույց
Հայաստանի Հանրապետության և և Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանները հրապարակել են մասնագիտական հաշվետվություն՝ նվիրված արցախյան պատերազմի ընթացքում ադրբեջանական զինված ուժերի կողմից լրագրողների թիրախավորման դեպքերին։