Նորություններ և իրադարձություններ

17.02.2021 Մեդիա օրենսդրություն․ նոր դասագիրք
Լույս է տեսել Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի դոցենտ, Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանի «Մեդիա օրենսդրություն» դասագիրքը։

16.02.2021 Անցկացվեց «Տեղեկատվության ազատությունը կառավարման համակարգում» առցանց աշխատաժողովի առաջին փուլը
Փետրվարի 15-ին մեկնարկեց «Տեղեկատվության ազատությունը կառավարման համակարգում» առցանց աշխատաժողովը, որը նախատեսված է պետական կառավարման մարմինների տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի ստորաբաժանումների աշխատակիցների համար։

12.02.2021 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Երեկ՝ փետրվարի 11-ին, խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի հեղինակած օրինագիծը, համաձայն որի՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածով՝ վիրավորանքի և զրպարտության համար նախատեսվող դրամական փոխհատուցման առավելագույն չափը պետք է հնգապատկվի՝ հասնելով համապասխանաբար 5 միլիոն և 10 միլիոն դրամի։ Արձանագրում ենք, որ Ազգային ժողովը հերթական անգամ ընդունում է լրատվամիջոցներին վերաբերող օրենք, որը հիմնված չէ խորը ուսումնասիրության արդյունքների և փորձագիտական շրջանակների խորհրդատվության վրա։

20.01.2021 «Ա1+». հետպատերազմյան պատումներ
«Ա1+» հեռուստաընկերության լրագրող Կարինե Ասատրյանը միջազգային գործընկերոջ հետ Արցախ կատարած այցելության ժամանակ գրառել ու տեսագրել է արցախցիների հուզառատ մտորումներն ու հետպատերազմական առօրյան։

19.01.2021 Սև ցուցակ 2020. ԻԱԿ-ը հրապարակել է ՏԱ իրավունքը խախտած պաշտոնյաների ցանկը
Ինֆորմացիայի ազատության կենտրոնը հրապարակել է 2020 թվականի այն պաշտոնյաների Սև ցուցակը, ովքեր խախտել են տեղեկություն ստանալու իրավունքը։

18.01.2021 Մշակութային ժառանգությունը Արցախյան պատերազմից հետո
Միջազգային լրագրող Նիկոլաս Մաթչը իր «Մշակութային ժառանգությունը վտանգված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետևանքով» հոդվածում պատմում է հոգևորականի մասին, որը պատերազմից հետո պայքարում է հինավուրց վանքի պահպանության համար։