Նորություններ և իրադարձություններ

04.06.2021 Հայտարարություն
Հունիսի 4-ին մի խումբ հասարակական կազմակերպություններ հայտարարություններ են տարածել՝ անդրադառնալով 3-ին Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի և «Հրապարակ» օրաթերթի թղթակից Անուշ Դաշտենցի միջև տեղի ունեցած միջադեպին։

01.06.2021 Իրազեկ և ուժեղ․ փաստերը ստուգում են երիտասարդները
Մայիսի 25-27-ը անցկացվեց «Փաստերի ստուգումը ուսանողների համար» առցանց դասընթացի երկրորդ փուլը։ Այս անգամ դասընթացին մասնակցելու հնարավորություն էին ստացել մարզային բուհերի ուսանողները։

21.05.2021 Փաստերը ստուգում են ուսանողները
Մայիսի 19-21-ը Ինֆորմացիայի ազատության կենտրոնը «Իրազեկ և ուժեղ երիտասարդություն» ծրագրի շրջանակում իրականացրեց «Փաստերի ստուգումը ուսանողների համար» առցանց դասընթաց երևանյան բուհերի ուսանողների համար։

20.05.2021 Բաց կառավարումը միավորում է ՔՀԿ-ներին
Մայիսի 20-ին «Բաց կառավարման շաբաթվա» շրջանակում անցկացվեց «Բաց կառավարում. նոր մարտահրավերներ, քաղհասարակության դերը» աշխատանքային քննարկումը։ Միջոցառումը ևս մեկ հարթակ էր նոր դերակատարների ներգրավման, նախկին փուլում ձեռք բերված փորձի փոխանակման, նոր առաջնահերթությունների վերհանման և մասնակցային կառավարաման մոդելների արդյունավետության քննարկման համար։

23.04.2021 Փաստերի ստուգում․ աշխատաժողովների շարքն ավարտվեց
Ապրիլի 23-ին ամփոփվեց «Փաստերի ստուգումը պաշտոնյաների համար» աշխատաժողովների շարքի վերջին` երրորդ մասը, որին մասնակցում էին կառավարության ենթակա մարմինների և մարզպետարանների ներկայացուցիչներ։

16.04.2021 Փաստերը ստուգում են պաշտոնյաները
«Փաստերի ստուգումը պաշտոնյաների համար» աշխատաժողովների շարքն այս շաբաթ ներգրավել էր պետական կառավարման քսան մարմինների ներկայացուցիչների։