Նորություններ և իրադարձություններ

22.11.2021 Հանրագիր․ ԻԱԿ-ն առաջարկում է ընդլայնել ՏԱ ոլորտում պատասխանատվության շրջանակը
«Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ-ն հանրագիր է ներկայացրել ՀՀ արդարադատության նախարարություն՝ առաջարկելով փոխել տեղեկություն ստանալու իրավունքի համար նախատեսված տուգանքների չափն ու սահմանել պատասխանատվություն տեղեկություն ստանալու գրավոր հարցմանը ժամկետանց պատասխան տրամադրելու համար։

18.11.2021 Հայտարարություն․ ԱԼԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմ
Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի հայաստանյան պլատֆորմի անդամ ՀԿ-երը հայտարարություն են տարածել (հայերեն և անգլերեն) Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ Ադրբեջանի ագրեսիայի վերաբերյալ։

19.10.2021 «Ոսկե բանալի, ժանգոտ կողպեք» 2021
Հոկտեմբերի 19-ին տեղի ունեցավ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի «Ոսկե բանալի, ժանգոտ կողպեք» ամենամյա մրցանակաբաշխությունը։ Առցանց միջոցառմանը մասնակցեց ԶԼՄ, պետական կառույցների, հասարակական և միջազգային կազմակերպությունների 80–ից ավելի ներկայացուցիչ։

13.10.2021 «Ոսկե բանալի, ժանգոտ կողպեք» ամենամյա մրցանակաբաշխություն
Հոկտեմբերի 19-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնն անցկացնում է Տեղեկատվության ազատության միջազգային օրվան նվիրված «Ոսկե բանալի, ժանգոտ կողպեք» ամենամյա մրցանակաբաշխությունը:

13.10.2021 Մի հարցման ոդիսական
Մոտ երեք ամիս է ՝ Երևանի քաղաքապետարանը Ինֆորմացիայի ազատության կենտրոնին չի տրամադրում լիարժեք տեղեկատվություն համայնքային հողը զավթած անօրինական քարի արտադրամասի վերաբերյալ։

11.10.2021 Հայտարարություն
Հոկտեմբերի 5-ին ՀՀ սահմանադրական դատարանը որոշում կայացրեց, համաձայն որի՝ ս. թ. մարտի 24-ին խորհրդարանի ընդունած «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքը համարվեց Սահմանադրությանը համապատասխանող։ Ըստ այդմ՝ վիրավորանքի համար նախկինում նախատեսված փոխհատուցման վերին շեմը 1 միլիոն դրամից կբարձրանա մինչև 3 միլիոն, իսկ զրպարտության պարագայում՝ 2 միլիոնի փոխարեն կդառնա 6 միլիոն դրամ։