Նորություններ և իրադարձություններ

09.12.2021 ԻԱԿ-ը ԲԿԳ հանձառության երկու առաջարկ է ներկայացրել
Ինֆորմացիայի ազատության կենտրոնը Բաց կառավարման գործընկերության (ԲԿԳ) շրջանակում Հայաստանի 2022-2024թթ. գործողությունների ծրագրի համար երկու հանձնառության գաղափար է ներկայացրել Կառավարություն։

09.12.2021 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Դեկտեմբերի 9-ին մի խումբ լրագրողական հասարակական կազմակերպություններ հայտարարություն են տարածել՝ անդրադառնալով ԱՄՆ-ում գտնվող լրագրող Թաթուլ Հակոբյանի նախորդ օրն արվա ահազանգին, որ իր հասցեին սպառնալիքների, հաշվեհարդարի, անգամ՝ կյանքից զրկելու կոչեր են հնչել: Ինֆորմացիայի ազատության կենտրոնը միացել է հայտարարությանը։

08.12.2021 «Իրական շահառուների տվյալների ստանդարտի կիրառումը Հայաստանում» թեմայով դասընթացը մեկնարկել է
«Իրական շահառուների տվյալների ստանդարտի կիրառումը Հայաստանում» խորագրով առցանց աշխատաժողովը մեկնարկեց դեկտեմբերի 7-ին։ Միջոցառումը կազմակերպել է Ինֆորմացիայի ազատության կենտրոնը Open Ownership-ի և Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ) գործընկերությամբ: Եռօրյա կրթական նախաձեռնությանը մասնակցում են շուրջ երեք տասնյակ ՔՀԿ ներկայացուցիչներ։

06.12.2021 Պաշտպանի կողմից ԻԱԿ-ի տեղեկություն ստանալու իրավունքի խախտման փաստի ճանաչման մասին
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանն իր որոշմամբ ճանաչել է Ինֆորմացիայի ազատության կենտրոնի՝ տեղեկություն ստանալու իրավունքի խախտման փաստը Երևանի քաղաքապետարանի կողմից։

30.11.2021 Փաստերի ստուգումը բիզնես ընկերությունների ներկայացուցիչների համար
Հաշվի առնելով գործարար համայնքի և գովազդատուների համագործակցության նշանակությունը ապատեղեկատվության դեմ պայքար|ում՝ Ինֆորմացիայի ազատության կենտրոնը «Մասնավոր ձեռնարկատիրության միջազգային կենտրոնի» (#CIPE) հետ համատեղ կազմակերպում է «Փաստերի ստուգման հմտություններ բիզնեսի համար» խորագրով աշխատաժողով:

30.11.2021 Իրական շահառուների տվյալների ստանդարտի կիրառումը Հայաստանում
«Արդյունահանողների բացահայտում» (Opening Extractives) ծրագրի շրջանակում «Բաց սեփականություն» նախաձեռնությունը (Open Ownership) և Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնությունը (ԱՃԹՆ) Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հետ համագործակցությամբ իրականացնում են աշխատաժողովների շարք իրական շահառուների տվյալներ օգտագործողների համար: