Նորություններ և իրադարձություններ

Հանրային լրագրության ակումբը (ՀԼԱ), «ՔՀԿ-ների և ՏԻՄ-երի ապատեղեկատվության դիմադրողականության ձևավորում» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան ֆինանսական աջակցությամբ, հայտարարում է ՔՀԿ-ների կարողությունների զարգացման երկօրյա դասընթացի առաջին փուլի հայտադիմումների ընդունելություն։

18.01.2022 Դրամաշնորհ ապատեղեկատվության դեմ պայքարի համար
«Մասնավոր ձեռնարկատիրության միջազգային կենտրոնի» (CIPE) Եվրոպայի և Եվրասիայի բաժինն ապատեղեկատվության դեմ պայքարին ուղղված նախագծերի/առաջարկությունների ներկայացման բաց մրցույթ է հայտարարել Հայաստանում գործող կազմակերպությունների համար: Ծրագիրը պետք է լինի համագործակցային և նորարական մոտեցումներով ապատեղեկատվության դեմ աշխատանք՝ հայաստանյան մասնավոր հատվածի ներգրավմամբ:

17.01.2022 Դրամաշնորհային հնարավորություն CIPE-ից
CIPE-ը հայտարարում է նոր դրամաշնորհային մրցույթ Հայաստանում և Վրաստանում կանանց հզորացմանն ուղղված ծրագրեր իրականացնելու համար:

11.01.2022 ԻԱԿ-ը հրապարակել է 2021թ. ամենամյա Սև ցուցակը
ԻԱԿ-հրապարակել է 2021թ. ամենամյա Սև ցուցակը: Այստեղ են ընդգրկված այն գերատեսչություններն ու դրանց ղեկավարները, որոնք անցյալ տարվա ընթացքում խախտել են տեղեկություն ստանալու իրավունքը, անպատասխան են թողել տեղեկություն ստանալու հարցումները կամ տվել են անօրինական պատասխաններ։

18.12.2021 «Փաստերի ստուգման հմտություններ բիզնեսի համար» առցանց աշխատաժողովն ամփոփեց աշխատանքները
Դեկտեմբերի 17-ին և 18-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը «Մասնավոր ձեռնարկատիրության միջազգային կենտրոնի» (CIPE) հետ համատեղ իրականացրեց «Փաստերի ստուգման հմտություններ բիզնեսի համար» խորագրով առցանց աշխատաժողով՝ 16 մասնավոր կազմակերպությունների 24 ներկայացուցիչների համար։

16.12.2021 ԻԱԿ-ը գործարկել է «Բանալի» չաթբոթը
Արհեստական բանականության շնորհիվ Ինֆորմացիայի ազատության կենտրոնն առավել մատչելի է դարձնում տեղեկատվության ազատության և փաստերի ստուգման մասին տեղեկությունները։