Նորություններ և իրադարձություններ

24.02.2022 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Մի խումբ լրագրողական կազմակերպություններ փոտրվարի 24-ին տարածել են համատեղ հայտարարություն, որում անդրադարձել են ոստիկանների կողմից լրագրող Անի Նահապետյանին բերման ենթարկելու, հեռախոսում առկա նյութերը ջնջելու և նրա նկատմամբ քրեական գործ հարուցելու փաստին և դատապարտել լրագրողի նկատմամբ կիրառված ոչ իրավաչափ գործողությունները։ Հայտարարությանը միացել է նաև Ինֆորմացիայի ազատության կենտրոնը։

15.02.2022 TAAP-ը ներկայացրեց պետգնումների ոլորտի հետազոտությունների արդյունքները
Փետրվարի 15-ին Երևանում տեղի ունեցավ «Թափանցիկ, մատչելի և հաշվետու գնումներ» (TAAP) ծրագրի շրջանակում իրականացված «Մեկ անձից իրականացվող գնումների ծավալները և մրցակցային ձևի ընտրության այլընտրանքային հնարավորությունները» և «Պետական գնումների բողոքարկման համակարգի վերլուծություն» հետազոտությունների արդյունքների ներկայացման միջոցառումը։

29.01.2022 «Փաստերի ստուգման հմտություններ բիզնեսի համար»․ ամփոփվեց աշխատաժողովի աշխատաժողովի երրորդ փուլը
2022 թվականի հունվարի 26-ին և 27-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը «Մասնավոր ձեռնարկատիրության միջազգային կենտրոնի» (CIPE) հետ համատեղ իրականացրեց «Փաստերի ստուգման հմտություններ բիզնեսի համար» խորագրով առցանց աշխատաժողովի 3-րդ շրջափուլը։ Միջոցառմանը մասնակցեցին 26 մասնավոր կազմակերպությունների 29 ներկայացուցիչներ։

27.01.2022 Դասընթաց վարելու հրավեր
«Թափանցիկ, մատչելի և հաշվետու գնումներ/TAAP» ծրագրի շրջանակում անցկացվում է պետական գնումների ոլորտին առնչվող դասընթացներ վարող անհատ փորձագետների, դասընթացավարներ և դասընթացների ծառայություն մատուցող ընկերությունների բաց մրցույթ։ Վերջնաժամկետը՝ փետրվարի 5։

21.01.2022 Ավելի բարձր պատասխանատվություն՝ տեղեկություն ստանալու իրավունքի խախտման համար
Արդարադատության նախարարությունը դրական եզրակացություն է տվել և հունվարի 20-ին e-draft հարթակում շրջանառելել է ԻԱԿ-ի հանրագրով ներկայացված առաջարկը՝ բարձրացնել տեղեկություն ստանալու իրավունքի խախտման համար վարչական պատասխանատվության չափը։

19.01.2022 «Փաստերի ստուգման հմտություններ բիզնեսի համար» առցանց աշխատաժողով` մասնավոր հատվածի համար
2022 թվականի հունվարի 18-ին և 19-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը «Մասնավոր ձեռնարկատիրության միջազգային կենտրոնի» (CIPE) հետ համատեղ իրականացրեց «Փաստերի ստուգման հմտություններ բիզնեսի համար» խորագրով առցանց աշխատաժողովի 2-րդ շրջափուլը՝ 23 մասնավոր կազմակերպությունների 28 ներկայացուցիչների համար։ Այս անգամ մասնակից ըներությունների ցանկում նաև սոցիալական ձեռնարկություններ էին, որոնք փաստերի ստուգման և մեդիագրագիտության խնդիրներին առնչվում են ոչ միայն որպես գործարարներ, այլև սոցիալական գործունեության շրջանակում: