Նորություններ և իրադարձություններ

24.03.2022 Ավելի բարձր տուգանքներ` տեղեկություն չտրամադրելու համար
Կառավարությունն այսօր հաստատել է Ինֆորմացիայի ազատության կենտրոնի և Արդարադատության նախարարություն համատեղ օրենսդրական նախաձեռնությունը՝ բարձրացնել տեղեկություն ստանալու իրավունքի խախտման համար վարչական պատասխանատվության չափը։

22.03.2022 Նոր հաղորդաշար ԻՇ թափանցիկության վերաբերյալ
Ինֆորմացիայի ազատության կենտրոնը Միջազգային մասնավոր ձեռնարկատիրության կենտրոնի (CIPE) աջակցությամբ և Factor TV-ի հետ համատեղ սկսում են «Բաց կառավարում» խորագրով հարցազրույցների շարք իրական շահառուների թափանցիկության վերաբերյալ իրազեկումը բարձրացնելու նպատակով։ Հաղորդաշարի առաջին հարցազրույցի հյուրն է Ինֆորմացիայի ազատության կենտրոնի ղեկավար Շուշան Դոյդոյանը։

17.03.2022 Սովորել սովորեցնելու համար․ ուսուցանողները հմտանում են փաստերի ստուգման գործում
Մարտի 15-17-ը Ինֆորմացիայի ազատության կենտրոնը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան աջակցությամբ կազմակերպել էր «Փաստերի ստուգումը ուսուցիչների և դասախոսների համար» խորագրով խորագրով աշխատաժողով։

15.03.2022 ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանի ուղերձը փաստերի ստուգման աշխատաժողովի մասնակիցներին
ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոն տեսաուղերձով ողջունել է Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախաձեռնած և Դեսպանատան աջակցությամբ կազմակերպված «Փաստերի ստուգումը ուսուցիչների և դասախոսների համար» եռօրյա աշխատաժողովի մասնակիցներին։

04.03.2022 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմը հայտարարություն է տարածել Ուկրաինայի դեմ Ռուսաստանի սկսած պատերազմի վերաբերյալ: Ինֆորմացիայի ազատության կենտրոնը նույնպես միացել է հայտարարությանը:

28.02.2022 Լրագրողների նկատմամբ քրեական գործեր չեն հարուցվել բռնության կոչեր հրապարակելու մեղադրանքով
2021 թվականի ընթացքում ՀՀ քրեական օրենսգրքի 226.2 հոդվածով հարուցված 17 գործերից և ոչ մեկը չի հարուցվել լրագրողի և/կամ լրատվամիջոցի նկատմամբ։