Նորություններ և իրադարձություններ
27.09.2006 ՏԱ Միջազգային օր
Սեպտեմբերի 28-ը տեղեկատվության ազատության միջազգային օրն է: Սեպտեմբերի 28-ին ժամը 10-ին «Երեւան» հյուրանոցում» տեղի կունենա Տեղեկատվության ազատության միջազգային օրվան նվիրված համաժողով, որտեղ կքննարկվեն տեղեկատվության ազատության իրավունքի հիմնախնդիրները, կներկայացվեն տեղեկատվության ազատության քաղաքացիական եւ դատական պաշտպանության հարցերը Հայաստանի Հանրապետությունում: Բացման խոսքով հանդես կգան ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Տկն. Կոնսուելո Վիդալը,...
05.09.2006 Պաշտոնյաների պասիվությունը գալիս է փորձի պակասից
«Յուրաքանչյուր ոք կարող է իմանալ, թե մեր համայնքի ավագանու ամեն մի անդամն այս կամ այն հարցը քվեարկելիս ինչ շահով է առաջնորդվել` անձնակա՞ն, թե՞ հասարակական», - ասաց Չարենցավանի քաղաքապետարանի աշխատակից Գրիշա խաչատրյանը սեպտեմբերի 4-ին Հրազդանում ԱռԹիԱյ կազմակերպության հետ համատեղ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի կազմակերպած աշխատանքային քննարկման ժամանակ: Կոտայքի մարզպետարանի, մարզի քաղաքային եւ գյուղական համայնքների 45 պաշտոնյաների մասնակցությամբ «Ինչպե՞ս կիրառել...
2006թ. սեպտեմբեր 1. Ներածություն Տեղեկատվության ազատության մասին ՀՀ օրենքը, որը քաղաքացիական հասարակության անդամների և ՀՀ Ազգային Ժողովի պատգամավորների տեղեկատվության մատչելիության իրավունքի իրականացմանն ուղղված համատեղ ջանքի արդյունք է, ընդունվել է 2003թ. սեպտեմբերի 23-ին: Այս կարևոր և առաջադեմ օրենքը իրավունք է տալիս պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններից, ինչպես նաև հանրային նշանակություն ունեցող մասնավոր կազմակերպություններից (ներառյալ` հանրային...
31.08.2006 ԻԱ կենտրոնը պատրաստ է օգնել պաշտոնյաներին
Օգոստոսի 21-ին Տավուշի մարզում ԻԱ կենտրոնի կազմակերպած «Ինչպե՞ս կիրառել «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքը» թեմայով աշխատանքային քննարկման ժամանակ մարզի պաշտոնյաների մեծամասնությունը խոստովանեց, որ «ՏԱ մասին» օրենքով նախատեսված պարտադիր հրապարակման ենթակա տեղեկություններն իրենց կառույցները չեն հրապարակում: ԱԺ փորձագետ Մարինե Հակոբյանը պաշտոնյաներին բացատրեց, թե ինչպես կարող են կատարել օրենքի պահանջը առկա սահմանափակ ֆինանսական եւ տեխնիկական...
29.08.2006 Սև ցուցակ
Ինֆորմացիայի ազատության կենտրոնը հրապարակել է 2006թ.-ի հունիս-օգոստոս ամիներին "Տեղեկատվության ազատության մասին" ՀՀ օրենքը խախտող պաշտոնյաների "Սև ցուցակը": Այս ամիսների ընթացքում ԻԱԿ-ը տեղեկատվություն ստանալու 25 հարցում է ուղարկել ՀՀ տարբեր պետական գերատեսչությունների, տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներին: "Սև ցուցակում" ներառվել են այն պաշտոնյաները, ովքեր ժամանակին եւ օրենքի պահանջներին համապատասխան չեն պատասխանել տեղեկություններ...
09.08.2006 ԻԱ կենտրոնը հրապարակել է ՀՀ նախարարների գույքի եւ եկամուտների հայտարարագրերը
ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությունը Ինֆորմացիայի ազատության կենտրոնի տեղեկություն ստանալու հարցմանն ի պատասխան տրամադրել է ՀՀ բոլոր նախարարների գույքի եւ եկամուտների հայտարարագրերի մասին տեղեկանքները, որոնց կարող եք ծանոթանալ այստեղ ։