Նորություններ և իրադարձություններ
30.09.2008 Համայնքի որոշումները փչացնու՞մ են քաղաքի տեսքը
Սեպտեմբերի 30-ին ՀՀ վարչական դատարանում տեղի ունեցավ Հրազդանի քաղաքապետի դեմ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հարուցած հայցի նախնական դատական 1-ին քննությունը՝ դատավոր Քրիստինե Մկոյանի նախագահությամբ: ԻԱԿ-ը Հրազդանի քաղաքպետարանին դատի էր տվել տեղեկատվություն չտրամադրելու եւ համայնքի որոշումները հանրությունից թաքցնելու համար։ Դեռեւս ս.թ. հուլիսի 4-ին ԻԱԿ-ը լուսանկարել էր Հրազդանի քաղաքապետարանի շենքը, որի դիմաց տեղադրված ցուցատախտակների վրա չկար փակցված որեւէ տեղեկատվություն,...
26.09.2008 Հայտնի են Տեղեկատվության ազատության մրցանակակիրները
Ինֆորմացիայի ազատության կենտրոնը Տեղեկատվության ազատության մրցանակաբաշխությունն անցկացնում է արդեն 6-րդ տարին` 2003 թվականից ի վեր: Այս տարվա մրցանակբաշխությունը նվիրվում է «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի ընդունման 5-րդ տարելիցին եւ կոռուպցիայի դեմ պայքարին։ ԻԱԿ նախագահ Շուշան Դոյդոյանը կտրում է "Ինֆորմացիայի ազատության մասին" ՀՀ օրենքի 5-ամյակի տորթը: Եղեգնաձորի քաղաքապետը ստանում է...
12.09.2008 ԻԱԿ-ի հայցն ընդդեմ Հրազդանի քաղաքապետի
Ս.թ. սեպտեմբերի 30-ին, ժամը 10-ին ՀՀ վարչական դատարանում (նստավայրը` ք. Երեւան, Գ. Նժդեհի 23) կլսվի Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հայցն ընդդեմ Հրազդանի քաղաքապետի: Վերջինս հրաժարվել է ԻԱԿ-ին տրամադրել քաղաքապետի եւ ավագանու ընդունած որոշումների պատճեները` նախընտրելով աշխատել փակ եւ գաղտնի: Հրավիրում ենք բոլոր լրագրողներին ներկա գտնվել եւ լուսաբանել դատական նիստը: ԻԱԿ-ի շահերը դատարանում ներկայացնելու է ԻԱԿ-ի փաստաբան Կարեն Մեժլումյանը: Այստեղ կարող եք ծանոթանալ հայցադիմումի ն:
12.09.2008 Քննարկվում է ՀՀ Հակակոռուպցիոն նոր ռազմավարության նախագիծը
ԻԱԿ-ը սկսում է Հակակոռուպցիոն նոր ռազմավարության նախագծի հանրային քննարկումների շարք: Հերթական քննարկումը տեղի կունենա ս.թ. հոկտեմբերի 3-ին, Արմավիրի մարզի Արմավիր քաղաքում: Հանրային քննարկումները կօգնեն եւ կհեշտացնեն Փորձագիտական խմբի և քաղաքացիական հասարակության միջև փոխգործակցության հաստատմանը եւ որակյալ փաստաթղթի ձեւավորմանը: Քննարկումը կնպաստի նաեւ, որպեսզի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներն արտահայտեն իրենց կարծիքները, առաջարկները, որոնք հաշվի կառնվեն ռազմավարական...
25.08.2008 Քաղաքացիների ակտիվությունը նպաստում է պաշտոնյաների հրապարակային աշխատանքին
Երբ ՀԿ-ներն ակտիվ են գործում, քաղաքացիներն իրազեկ են, պաշտոնյաները սկսում են ավելի հետեւողական ու հրապարակային աշխատել: Այս մտքով սկսվեց Արմավիրի մարզում օգոստոսի 22-ին «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ-ի կողմից կազմակերպված «Ինչպես կիրառել «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքը» թեմայով ուսուցումը, որին մասնակցում էին թվով 17 ՀԿ-ներ, ԶԼՄ-ի ներկայացուցիչներ եւ շահառուներ: ԱԺ եւ ԻԱԿ փորձագետ Մարինե Հակոբյանը ՏԱ օրենքի կիրառման հարցում...
23.08.2008 Հրապարակելը դա միայն հայտարարելը չէ
Արմավիրի մարզի 23 համայնքապետ եւս տեղեկացավ, թե ինչպես պետք է հանրությանը տեղեկատվություն տրամադրել ՏԱ օրենքի շրջանակներում: Օգոստոսի 22-ին «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ-ն Արմավիրի մարզի Արմավիր քաղաքում էր, որտեղ ուսուցում էր կազմակերպել «Ինչպես կիրառել «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքը» թեմայով: ԻԱԿ եւ ԱԺ փորձագետ Մարինե Հակոբյանը ներկաներին մանրամասնեց «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքը` տեղեկատվության...