Նորություններ և իրադարձություններ
12.11.2008 ՀՀ Հակակոռուպցիոն նոր ռազմավարության հանրային քննարկում
Նոյեմբերի 12-ին Երեւանում Ինֆորմացիայի ազատության կենտրոնը կազմակերպել էր ՀՀ Հակակոռուպցիոն նոր ազգային ռազմավարության նախագծի երրորդ գլխի հանրային քննարկումը, որին մասնակցում էին քաղաքացիական հասարակության 22 ներկայացուցիչներ: Միջոցառումն իրականացվում էր “Կասալս ենդ Ասոշիեյթս" Ինք-ի աջակցությամբ ԱՄՆ ՄԶԳ միջոցներով։ Հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման մոնիտորինգի փորձագիտական խմբի ղեկավար Արմեն Խուդավերդյանը հանգամանալից ներկայացրեց այս գլխի հիմնական դրույթները՝ հատկապես...
10.11.2008 Վերականգնվել է քաղաքացու տեղեկություն ստանալու իրավունքը
Սույն թվականի հոկտեմբերի 28-ին ՀՀ վարչական դատարանը (նախագահող դատավոր` Ռուզաննա Հակոբյան) վերականգնել է Դավիթ Մաթեւոսյանի (լիազոր ներկայացուցիչ` Արտակ Զեյնալյան) խախտված տեղեկություն ստանալու իրավունքը` բավարարելով Դավիթ Մաթեւոսյանի հայցն ընդդեմ Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանի: Վճռի տեքստն ամբողջությամբ կարող եք կարդալ այստեղ :
31.10.2008 Դատավարությունը շարունակվում է
Նոյեմբերի 11-ին, ժամը 15-ին ՀՀ վարչական դատարանում կշարունակվի Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հայցի քննությունն ընդդեմ Հրազդանի քաղաքապետի: Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստի ժամանակ պատասխանող կողմը ԻԱԿ-ին ի վերջո տրամադրել է 2007թ. երկրորդ եռամսյակի ընթացքում Հրազդանի քաղաքապետի եւ ավագանու ընդունած որոշումների պատճեները` պատճենահանման համար որոշակի գումար գանձելով: Կայանալիք դատական նիստի ժամանակ քննվելու է ԻԱԿ-ի հայցադիմումի մյուս երկու պահանջները: Այն է` Հրազդանի քաղաքապետին...
15.10.2008 ԻԱԿ-ը հրապարակել է հերթական սեւ ցուցակը
Այս անձինք խախտել են քաղաքացիների տեղեկատվություն ստանալու իրավունքը 2008թ. երրորդ եռամսյակի ընթացքում 1. Արամ Դանիելյան Հրազդանի քաղաքապետ 2. Վարուժան Ներսիսյան...
08.10.2008 Շարունակվում է ԻԱԿ-ի հայցի քննությունն ընդդեմ Հրազդանի քաղաքապետի
Հոկտեմբերի 14-ին, ժամը 16-ին ՀՀ վարչական դատարանում կշարունակվի Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հայցն ընդդեմ Հրազդանի քաղաքապետի դատավարության նախնական դատական նիստը: Հիշեցնենք, որ վերջինս հրաժարվել է ԻԱԿ-ին տրամադրել քաղաքապետի եւ ավագանու ընդունած որոշումների պատճեները` նախընտրելով աշխատել փակ եւ գաղտնի: Հրավիրում ենք բոլոր լրագրողներին ներկա գտնվել եւ լուսաբանել դատական նիստը: ԻԱԿ-ի շահերը դատարանում ներկայացնելու է ԻԱԿ-ի փաստաբան Կարեն Մեժլումյանը: Այստեղ կարող եք ծանոթանալ...
03.10.2008 ԻԱԿ-ի հայցն ընդդեմ Հրազդանի քաղաքապետի
2007թ. նոյեմբերի 2-ին “Ինֆորմացիայի ազատության կենտրոն” ՀԿ-ն գրավոր դիմել էր Հրազդանի քաղաքապետին` խնդրելով տրամադրել 2007թ. երկրորդ եռամսյակի ընթացքում Հրազդանի քաղաքապետի եւ ավագանու կողմից ընդունված որոշումների պատճեները: Պատասխանողից ոչ գրավոր, ոչ բանավոր ձեւով պատասխան չստանալուց հետո 2007թ. նոյեմբերի 11-ին` 20 օր անց, ԻԱԿ-ը դիմումով դիմել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին:Պաշտպանը, ուսումնասիրելով դիմումում ներկայացված փաստերը, ընդունել է այն քննարկման: ԻԱԿ-ի դիմումի կապակցությամբ...