Նորություններ և իրադարձություններ
19.01.2009 ԻԱԿ-ի հայցն ընդդեմ Դավթաշենի թաղապետարանի
Ս. թ. հունվարի 20-ին, ժամը 12-ին ՀՀ վարչական դատարանում կլսվի Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հայցն ընդդեմ Դավթաշենի թաղապետարանի: ԻԱԿ-ը տեղեկություն ստանալու հարցում էր ուղղել Դավթաշենի թաղապետին, որը, սակայն, անհիմն մերժվել էր` դրանով իսկ խախտելով ԻԱԿ-ի` տեղեկատվություն ստանալու իրավունքը:
01.01.2009 Լիովին բավարարվեց ԻԱԿ-ի հայցը
Դեկտեմբերի 30-ին կայացած նիստում ՀՀ Վարչական դատարանը լիովին բավարարել է ԻԱԿ-ի հայցն ընդդեմ Արաբկիրի թաղապետարանի՝ ոչ իրավաչափ ճանաչելով Արաբկիրի թաղապետարանի այն գործողությունները, որոնցով մերժվել է տեղեկատվություն տրամադրել կազմակերպությանը։ Դատարանը պարտավորեցրել է թաղապետարանին 5-օրյա ժամկետում տրամադրել մերժված տեղեկությունները, ինչպես նաեւ փոխհատուցել 4000 դրամ վճարված պետ. տուրքը։
26.12.2008 ԻԱԿ-ը հրապարակեց 2008թ. ամենամյա սեւ ցուցակը
ԱՅՍ ԱՆՁԻՆՔ ԽԱԽՏԵԼ ԵՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԸ 2008 Թ ԸՆԹԱՑՔՈՒՄ: 1. Արամ Դանիելյան Հրազդանի քաղաքապետ 2. Վարուժան Ներսիսյան...
23.12.2008 Տեղեկատվության մատչելիության մասին նոր կոնվենցիա
Նոյեմբերի 27-ին ընդունվել է եվրոպայի խորհրդի "Պաշտոնական փաստաթղթերի մատչելիության մասին" Կոնվենցիան։ Փաստաթղթի ընդունմամբ, փաստորեն, հրատապ անհրաժեշտություն է առաջանում համապատասխանեցնել ՀՀ օրենսդրությունը, մասնավորապես ` "Տեղեկատվության ազատության մասին" ՀՀ օրենքը միջազգային այս նոր փաստաթղթի դրույթների պահանջներին։ Կոնվենցիայի ամբողջական տեքստը տես այստեղ։
23.12.2008 ՀՀ Հակակոռուպցիոն նոր ռազմավարության հանրային քննարկում
Դեկտեմբերի 23-ին Երեւանում 20 քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի ունեցավ ՀՀ Հակակոռուպցիոն նոր ազգային ռազմավարության նախագծի 4-րդ գլխի հանրային քննարկումը, որը կազմակերպել էր Ինֆորմացիայի ազատության կենտրոնը: Հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման մոնիտորինգի փորձագիտական խմբի ղեկավար Արմեն Խուդավերդյանը հանգամանալից ներկայացրեց 4-րդ գլուխը, նրա բաղկացուցիչ ոլորտները` միաժամանակ ընդգծելով դրանց կարեւորությունն ու առաջնայնությունը: Ա. Խուդավերդյանի...
19.12.2008 Դատաքննությունն ավարտվեց, սպասենք վճռի հրապարակմանը
Այսօր ՀՀ վարչական դատարանում սկսվեց Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հայցի քննությունն ընդդեմ Արաբկիրի թաղապետարանի` դատավոր Հովսեփ Բեդեւյանի նախագահությամբ: Հիշեցնենք, որ «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» հասարակական կազմակերպությունը 30.07.2008թ-ին հետևյալ բովանդակությամբ տեղեկատվություն ստանալու հարցում է ներկայացրել Արաբկիր թաղային համայնքին. «Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 27 և 27.1 հոդվածների և «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 6-րդ...