Նորություններ և իրադարձություններ
Թրաֆիքինգի և դրա դեմ պայքարի լուսաբանման ամենամյա մրցանակաբաշխություն-2016
17.10.2016
ՀՀ-ում թրաֆիքինգի հարցերով խորհուրդը հայտարարում է լրագրողական մրցույթ: Մրցույթի նպատակն է խրախուսել ՀՀ-ում մարդկանց շահագործման/թրաֆիքինգի երևույթի և դրա դեմ պայքարի վերաբերյալ լուսաբանումը:
Մրցույթի պայմանները.
Մրցույթին կարող են ներկայացվել 2015 թվականի նոյեմբերի 1-ից մինչև 2016թվականի հոկտեմբերի 31-ը հրապարակված լրագրողական նյութերը հետևյալ անվանակարգերում.
- Տպագիր և առցանց լրատվամիջոցներ:
- Հեռուստատեսություն և ռադիո:
Յուրաքանչյուր անվանակարգում կշնորհվեն դրամական մրցանակներ.
Առաջին տեղ - 300.000 ՀՀ դրամ
Երկրորդ տեղ - 200.000 ՀՀ դրամ
Երրորդ տեղ - 100.000 ՀՀ դրամ:
Ներկայացված աշխատանքները կգնահատի մասնագիտական ժյուրին, որը կազմված է թրաֆիքինգի հարցերով ազգային փորձագետներից և լրագրողական կազմակերպությունների ներկայացուցիչներից: Աշխատանքները կդիտարկվեն և կգնահատվեն ժյուրիի կողմից նախապես մշակված չափորիշիչներով` առաջնորդվելով լրագրողական էթիկայի և թրաֆիքինգ երևույթի ճիշտ մեկնաբանման սկզբնուքներով: Ժյուրին իրավասու է մրցանակ չշնորհել որևէ անվանակարգում կամ տեղի համար, եթե գնահատման չափանիշներին համապատասխան նյութ չլինի:
Անհրաժեշտ է ներկայացնել.
1. Հրապարակված նյութը.
- Մամուլում տպագրված նյութի օրիգինալը կամ պատճենը:
- Առցանց հրապարակված նյութի տպագիր պատճենը` էլեկտրոնային հասցեով:
- Հեռուստատեսային նյութը DVD սկավառակով 1 օրինակ` եթեր հեռարձակված հեռուստաընկերության լոգոյով և հեռուստաընկերության կողմից տրված տեղեկանքով` նյութի եթեր հեռարձակման ամսաթվի վերաբերյալ:
- Ռադիո նյութը CD կամ DVD սկավառակով:
2. Մրցույթին մասնակցելու դիմումի հայտը այստեղ:
Լրագրողական նյութերի ներկայացման վերջնաժամկետն է 2016 թվականի նոյեմբերի 25-ը ներառյալ:
Մրցույթի արդյունքները կներկայացվեն 2016 թվականի դեկտեմբերի 9-ին՝ Թրաֆիքինգի և դրա դեմ պայքարի լուսաբանման մրցանակաբաշխությանը:
Նյութերը կարող են ներկայացվել յուրաքանչյուր աշխատանքային օր՝ ժամը 11:00-ից մինչև 16:00-ը, "Ինֆորմացիայի ազատության կենտրոն" ՀԿ-ի գրասենյակ` ք. Երևան, Բուզանդի 1/3, 4-րդ հարկ:
Մանրամասների համար կարող եք զանգել 010 560 360 կամ 091 43 51 36 հեռախոսահամարներով կամ գրել foi@foi.am էլեկտրոնային հասցեին: