Նորություններ և իրադարձություններ
Ֆոտոցուցահանդեսին մասնակցելու հրավեր
03.04.2012
"Մամուլի ազատություն, տեղեկատվություն ստանալու իրավունք"
Մամուլի ազատության համաշխարհային օրը՝ մայիսի 3-ը նշանավորելու նպատակով Ինֆորմացիայի ազատության կենտրոնը Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության հետ համատեղ կազմակերպում է ֆոտոցուցահանդես՝ "Մամուլի ազատություն, տեղեկատվություն ստանալու իրավունք" խորագրով։
Յուրաքանչյուր ոք կարող է ներկայացնել լուսանկարներ և ծաղրանկարներ այս ցուցահանդեսի համար՝ անկախ դրանց ստեղծման ժամանակից։ Թեման մամուլի և տեղեկատվության ազատությունն է։ Ներկայացրեք լուսանկարներ և ծաղրանկարներ, որոնք ձեր կարծիքով պատկերում են ազատ արտահայտվելու և տեղեկատվություն ստանալու իրավունքների իրականացումը:
Ներկայացված նյութերից մասնագիտական ժյուրին կընտրի լավագույնները մայիսի 3-ին կայանալիք ցուցահանդեսում ցուցադրելու, ինչպես նաև մամուլի ազատության միջազգային օրվան նվիրված հատուկ կատալոգում տպագրելու նպատակով։ Միջոցառմանն աջակցում են նաև ԱՄՆ Միջազգային Զարգացման Գործակալությունը և ԵԱՀԿ Երևանի գրասենյակը:
Ովքեր կարող են դիմել
Ցուցահանդեսին կարող են մասնակցել բոլորը՝ լրագրողներ, լուսանկարիչներ, ծաղրանկարիչներ, քաղաքացիներ, ուսանողներ և այլք։
Ինչպես դիմել
Դիմողներին խնդրում ենք մարտի 6-ից մինչ ապրիլի 16–ը՝ ժամը 16:00-ը ներառյալ ուղարկել հետևյալը.
- Անուն, ազգանուն և կոնտակտային տվյալներ
- Առավելագույնը 5 լուսանկար/ծաղրանկար, որոնք կցանկանայիք ցուցադրել (նվազագույն չափսը՝ 3.35 mega pixel)
- Տեղեկատվություն այն մասին, թե որտեղ է արված լուսանկարը կամ ծաղրանկարը, ում կողմից, ինչ կամ ով է պատկերված։
Լուսանկարները և ծաղրանկարները կարող եք ուղարկել foicaphoto@gmail.com էլ. հասցեով կամ կարող եք դրանց էլեկտրոնային տարբերակները ներկայացնել Ինֆորմացիայի ազատության կենտրոն հետևյալ հասցեով` Արշակունյաց 2, "Տիգրան Մեծ" հրատարակչության շենք, 416 սենյակ:
Լուսանկարները և ծաղրանկարները ներկայացնելու վերջնաժամկետն է ս.թ. ապրիլի 16-ը՝ ժամը 16:00։
Հարցերի դեպքում խնդրում ենք գրել մեզ foicaphoto@gmail.com էլ. հասցեով կամ զանգահարել 010 52 17 75 #427 կամ 099 40 08 40, 091 43 51 36 հեախոսահամարներով։
2010 թվականին իրականացված ֆոտոցուցահանդեսի մասին և ցուցադրված լուսանկարներին կարող եք ծանոթանալ այստեղ: