Նորություններ և իրադարձություններ
GiveMeInfo.am կայքը լավագույն քառյակում է
03.12.2011
“ArmNet Awards 2011” համահայկական ինտերնետային մրցույթը և “ArmNet 2011” միջոցառումների շարքը կազմակերպվում և իրականացվում են SP Marketing Solutions, Orange Արմենիա ընկերությունների և Հայաստանի Ինտերնետ Հանրություն ՀԿ կողմից:
- Դիզայն և հարմարավետություն- www.armenianmonuments.org
- Նորարարություն- www.annoisy.org
- Տեխնիկական կատարում- www.yerevangiude.am
- Բովանդակություն- www.genocide-museum.am
- Տարվա առաջընթաց- www.parliamentmonitoring.am
- Գլխավոր մրցանակ (բոլոր անվանակարգերում ժյուրիի կողմից առավելագույն թվով ձայներ ստացած կայքը)- www.parliamentmonitoring.am
- Ժողովրդական ընտրություն (ըստ հանրային քվեարկության)- www.newsinfo.am
- Orange-ի կողմից սահմանաված մրցանակ` լավագույն մոբայլ կայքի համար- m.lragir.am
- Հատուկ մրցանակին արժանացան www.granish.org և www.publicdata.am կայքերը:
Հավելենք, որ GiveMeInfo.am վեբ նախագիծը "Տարվա նորարարություն" անվանակարգի լավագույն քառյակում մրցակցում էր www.publicdata.am, www.parliamentmonitoring.am, www.annoisy.org կայքերի հետ:
«Վստահ ենք, որ կկարողանանք վերստեղծել այն հետաքրքիր ու դինամիկ մթնոլորտը, որ կար ArmNet 2010-ի ժամանակ, և այս տարի նույնպես մրցույթը թույլ կտա բացահայտել և ճանաչել հայ մասնագետների կողմից ստեղծված նոր և որակյալ կայքեր, որոնք անհայտ կմնային հանրությանը առանց ArmNet-ի, ճիշտ այնպես, ինչպես օրինակ Փարաջանովի թանգարանի կայքն անցյալ տարի» նշեց SP Marketing Solutions ընկերության տնօրեն Հայկուհի Տաքսիլդարյանը այսօր կայացած մամլո ասուլիսի ժամանակ: