Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Նորություններ և իրադարձություններ

Մեկնարկում է 2012թ. Եվրասիայի և Միջին Ասիայի ուսանողների փոխանակման համաշխարհային ծրագիրը

02.12.2011

Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարությունը հայտարարոււմ է 2012թ. Եվրասիայի և Միջին Ասիայի ուսանողների փոխանակման համաշխարհային ծրագիրը(ԳլոբալՅՈՒԳՐԵԴ):
Հայցադիմումի ամբողջական փաթեթի հանձնման վերջնաժամկետն է` 2011թ.դեկտեմբերի 22, հինգշաբթի, ժամը 17:00:

 

Եթե դուք հետաքրքրված եք առանց կրթական աստիճան ստանալու սովորել Ամերիկայի Միացյալ Նահանգներում առանց ձեր ֆինանսական միջոցների, ապա կարող եք ստորև ծանոթանալ Գլոբալ ՅՈՒԳՐԵԴ ծրագրին և ծրագրի հայցադիմումի լրացման հրահանգներին:

 

Գլոբալ ՅՈՒԳՐԵԴ ծրագրի դիմորդներին խրախուսում ենք հայցադիմումը լրացնել օնլայն
ռեժիմով: Մինչև հայցադիմումի լրացնելը խորհուրդ ենք տալիս մանրակրկիտ ծանոթանալ հայցադիմումի լրացման հրահանգներին և հաճախ տրվող հարցերին
<http://irex.org/sites/default/files/FAQs%20for%20UGRAD%20Appl.pdf

Հայցադիմումի ամբողջական փաթեթը երեք օրինակով պետք է ներկայացնեք ք. Երևան, Սարյան 8 հասցեում գտնվող Այռեքսի հայաստանյան գրասենյակ մինչև 2011թ. դեկտեմբերի 22-ը,հինգշաբթի, ժամը 17:00-ը (տեղական ժամանակ):

 

Գլոբալ ՅՈՒԳՐԵԴ ծրագրի վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն տրամադրելու նպատակով Այռեքսի հայաստանյան գրասենյակը կազմակերպում է երեք տեսակի սեմինարներ ստորև նշված օրերին և ժամերին.

 

<<Գլոբալ ՅՈՒԳՐԵԴ ծրագրի մասին>> սեմինարներ, որոնց ընթացքում մանրամասն կներկայացվի ծրագիրը:

Երեքշաբթի,դեկտեմբերի 6, 2011, 14:00

Չորեքշաբթի, դեկտեմբերի 7, 2011, 18:00

Հինգշաբթի, դեկտեմբերի 8, 2011, 15:00

Կիրակի, դեկտեմբերի 11, 2011, 12:00

 

<<Հայցադիմումի խմբային քննարկումներ>> թեմայով սեմինարներ, որոնց ընթացքում կքննարկվի հայցադիմումի ճշգրիտ լրացման կարգը:

Հինգշաբթի, դեկտեմբերի 8, 2011, 16:00

Կիրակի, դեկտեմբերի 11, 2011, 13:00

Երեքշաբթի, դեկտեմբերի 13, 2011, 15:00

Հինգշաբթի, դեկտեմբերի 15, 2011, 14:00

Շաբաթ, դեկտեմբերի 17, 2011, 12:00

Երեքշաբթի, դեկտեմբերի 20, 2011, 16:00

 

<<Ինչպես գրել շարադրություն>>թեմայով սեմինարներ:

Կիրակի, դեկտեմբերի 11, 2011, 14:00

Երեքշաբթի, դեկտեմբերի 13, 2011, 16:00

Հինգշաբթի, դեկտեմբերի 15, 2011, 15:00

Շաբաթ, դեկտեմբերի 17, 2011, 13:00

Երեքշաբթի, դեկտեմբերի 20, 2011, 17:00

 

Վերոնշյալ սեմինարներին գրանցվելու համար կարող եք զանգահարել 52 66 21, 52 66 23 կամ 52 66 49 հեռախոսահամարներով: Բոլոր սեմինարները կանցկացվեն Այռեքսի հայաստանյան գրասենյակի (ք. Երևան,Սարյան 8) հանդիպումների սրահում: Տեղերի սահմանափակության պատճառով սեմինարներին կարող են մասնակցել միայն նախապես գրանցված անձինք:

 

Եվրասիայի և Միջին Ասիայի ուսանողների փոխանակման համաշխարհային ծրագիրը
(ԳլոբալՅՈՒԳՐԵԴ) ԱՄՆ-ի պետական քարտուղարության Կրթական և մշակութային հարցերի բաժնի ծրագրերից է: Գլոբալ ՅՈՒԳՐԵԴ ծրագիրը հնարավորություն է տալիս Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Ռուսաստանի Դաշնության, Տաջիկստանի, Թուրքմենստանի,Ուկրաինայի և Ուզբեկստանի բուհերի ուսանողներին մեկ ուսումնական տարի սովորել ԱՄՆ-ի համալսարաններում կամ համայնքային քոլեջներում` առանց գիտական աստիճան ստանալու:

 

Գլոբալ ՅՈՒԳՐԵԴ ծրագիրը Հայաստանի քաղաքացիների համար առաջարկում է կրթություն հետևյալ ծրագրային ուսումնական ոլորտներում` հաշվապահություն, գյուղատնտեսություն,մարդաբանություն/ազգագրություն, կենսաբանություն, բիզնես, քիմիա, ինֆորմացիոն տեխնոլոգիաներ, քրեական իրավունք, տնտեսագիտություն, կրթություն, ճարտարագիտություն, շրջակա միջավայրի կառավարում, երկրաբանություն, սպասարկման և տուրիզմի կառավարում, միջազգային հարաբերություններ, լրագրություն և հանրային հաղորդակցություն,
իրավագիտություն, ֆիզիկա, քաղաքագիտություն, հոգեբանություն, սոցիոլոգիա,
քաղաքաշինություն և ամերիկագիտություն: Ուշադրություն դարձրեք, որ այլ
մասնագիտություններ ևս կդիտարկվեն: Մասնակիցներն ընտրվում են բաց մրցութային
սկզբունքով:

 

Ծրագրի հաղթողները պետք է.

  • Այցելեն դասերի` մեկ ուսումնական տարվա համար նախատեսված դասացուցակի համաձայն;
  • Առաջին ուսումնական կիսամյակի ընթացքում ներգրավվեն աշխատանքների մեջ (առնվազն 20 ժամ),
  • Ինչպես նաև երկրորդ ուսումնական կիսամյակի ընթացքում մասնակցեն ուսումնական պրակտիկայի

Առաջին կուրսի ուսանողները կբնակվեն հանրակացարաններում կամ ամերիկյան ընտանիքներում և կհաճախեն երկամյա համայնքային քոլեջներ: Մյուս բոլոր ուսանողները կհաճախեն քառամյա համալսարաններ կամ քոլեջներ և կբնակվեն հանրակացարաններում:

Կրթաթոշակն ամբողջովին ֆինանսավորված է և ապահովում է.

  •  աջակցություն J-1 վիզա ստանալու հարցում
  • դիմորդի բնակավայրից ԱՄՆ-ում հյուրընկալող բուհ երկկողմանի ճանապարհորդության ծախսերը
  • բժշկական ապահովագրություն
  • համալսարանի ուսման վարձը և անհրաժեշտ ուսումնական վճարները
  • ամսական կրթաթոշակ ապրուստի ծախսերի համար
  • դրամական միջոցներ հնարավոր այլ ծախսերի համար
  • գրքեր ձեռք բերելու համար միջոցներ
  • շրջանավարտների համար նախատեսված համագործակցության և վերապատրաստման բազմաթիվ ծրագրերի մասնակցելու հնարավորություն

 Այռեքս Հայաստան – <http://www.irex.am/> www.irex.am

Սարյան 8, Երևան 0002,

Հեռ. `(374 10) 52 66 21, 52 66 23

Ֆաքս`(374-10) 52 66 21 ներքին 220
Էլ. Փոստ` <mailto:ugrad@irex.am> ugrad@irex.am 

← Վերադառնալ ցուցակին