Նորություններ և իրադարձություններ
ՏԱ ուսուցանողների վերապատրաստում
25.11.2011

Դասընթացին մասնակցում են Հայաստանում գործող ՀԿ, ԶԼՄ ներկայացուցիչներ, ովքեր տեղեկատվության ազատության ոլորտում բավականին փորձ և գիտելիքներ ունեն և հետագայում կստանձնեն ՏԱ ուսուցանողների դերը:
ԻԱԿ նախագահ Շուշան Դոյդոյանն իր ողջույնի խոսքում կարևորեց նման դասընթացի կարևորությունը` շեշտելով, որ այսօր արդեն մեծ պահանջ կա ՏԱ ոլորտի ուսուցանողների, ովքեր իրենց նախաձեռնությամբ կամ ԻԱԿ-ի հետագա ուսուցումներին կներկայացնեն Տեղեկատվության ազատության ոլորտը, հիմնական սկզբունքները, օրենսդրական կարգավորումը և կիրառումը ներկայացնել պաշտոնյանենրին, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին, կկիսվեն իրենց փորձով և այլն:
Երկօրյա դասընթացը բաժանված է երկու հիմնական մասից. ԻԱԿ փորձագետ Լիանա Դոյդոյանը մասնակիցներին ներկայացրեց վերապատրաստման գործընթացում վերապատրաստողի դերի և հմտությունների սկզբունքները, բանավոր խոսքի և ներկայացման արվեստը:
Երկրորդ բաժինը ներկայացրեց ԻԱԿ իրավաբան Գևորգ Հայրապետյանը, ով մասնակիցների հետ քննարկեց ՏԱ ոլորտում առկա հիմնախնդիրները, օրենսդրական կարգավորումը և անհրաժեշտ բարեփոխումները: