Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Նորություններ և իրադարձություններ

Տեղեկատվության ազատության ամենամյա մրցանակաբաշխություն 2011

28.09.2011

2011թ. սեպտեմբերի 28-ին՝ տեղեկատվության ազատության միջազգային օրը տեղի ունեցավ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի ՙՈսկե բանալի եւ ժանգոտ կողպեք՚ ամենամյա մրցանակաբաշխությունը, որն ամփոփեց սեպտեմբերի 21-ին մեկնարկած Տեղեկատվության ազատության շաբաթը։ Այս տարի միջոցառումը նվիրվում է ԻԱԿ-ի 10 ամյակին։

Մրցանակաբաշխության դրական մրցանակն է Ոսկե բանալին` որպես բաց եւ լավ աշխատանքի խորհրդանիշ։ 2011թ.-ին Ոսկե բանալի մրցանակ շնորհվեց հետեւյալ անձանց եւ կազմակերպություններին.

  •  ՀՀ Կրթության եւ գիտության նախարարությանը ` 2011թ. որպես ՙՏեղեկատվության ազատության մասին՚ ՀՀ օրենքը լավագույնս կիրառած պետական կառավարման մարմին,
  •  ՀՀ Արդարադատության նախարարության պաշտոնական կայքին` www.moj.am- ին` որպես 2011թ. տեղեկատվության տրամադրման լավագույն ինտերնետային պաշտոնական կայք,
  • Կոտայքի մարզպետարանին՝ որպես 2011թ. տեղեկատվության ազատության ապահովմանն ուղղված լավագույն պաշտոնական նախաձեռնություն,
  • «Պետական կարիքների զոհեր» ՀԿ-ին ` որպես 2011թ. տեղեկություն ստանալու իրավունքը լավագույնս օգտագործած հասարակական կազմակերպություն, 
  • Արման Ղարիբյանինՙ՝ ( «Լրագիր» էլեկտրոնային թերթ)`որպես 2011թ. տեղեկատվության ազատության հիմնահարցերն ամենաակտիվ լուսաբանած լրագրող,
  • www.PanArmenian.net լրատվական գործակալությանը՝ որպես 2011թ. Տեղեկատվության ազատության հիմնահարցերն ամենաակտիվ լուսաբանած լրատվամիջոց,
  • www.hra.am կայքին՝ որպես 2011թ. Տեղեկատվության ազատության հիմնահարցերն ամենաակտիվ լուսաբանած լրատվամիջոց։

Ժանգոտ կողպեքներ շնորհվեցին 2011թ. ամենազավեշտալի պաշտոնական պատասխանի հեղինակ մարմիններին՝ ՀՀ ԿԱ պետեկամուտների կոմիտեին եւ ՛՛Համալսարանականներ՛՛ համատիրությանը։


Ինֆորմացիայի ազատության կենտրոնի 10-ամյակի կապակցությամբ նաեւ 10 հատուկ մրցանակներ շնորհվեցին այն կազմակերպություններին, որոնք այս 10 տարիների ընթացքում նշանակալի ներդրում են ունեցել Հայաստանում տեղեկատվության ազատության զարգացման գործում:

«Տեղեկատվության ազատության ամենամյա մրցանակաբաշխությունը հզորացնում է հասարակական վերահսկողությունը պետական մարմինների վրա, նրանց ստիպում է առավել բաց աշխատել եւ հաշվետու լինել հանրության առջեւ։ Շատ մարմինների համար սա լավ խթան է՝ կատարելագործելու իրենց աշխատանքը, վերանայելու թերությունները եւ շտկելու դրանք, -նշեց ԻԱԿ նախագահ Շուշան Դոյդոյանը,- Միեւնույն ժամանակ, այս միջոցառումը խրախուսում եւ քաջալերում է քաղաքացիներին, լրագրողներին եւ ՀԿ-ներին դառնալ տեղեկություն ստանալու իրավունքի պաշտպան եւ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի ակտիվ օգտագործող»։

Մրցանակաբաշխության արդյունքները որոշել է ոլորտում գործող 9 հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներից բաղկացած անկախ ժյուրիի կազմը:

Հրապարակային եւ փակ գերատեսչությունների ընտրության չափանիշներին կարող եք ծանոթանալ http://www.foi.am/hy/award-standards/ կայքում։

Մրցանակաբաշխությունը կազմակերպվել է Ինֆորմացիայի ազատության կենտրոնի կողմից` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ։
 

← Վերադառնալ ցուցակին