Նորություններ և իրադարձություններ
"Դու տեղյակ ես" հաղորդաշարը կրկին եթերում է
29.04.2011

Յուրաքանչյուր հաղորդման տևողությունը 30 րոպե է: Հաղորդումները հեռարձակվում են ամեն կիրակի ժամը 18:10 "Երկիր Մեդիա" հեռուստաընկերությամբ, կրկնությունները կարող եք դիտել յուրաքանչյուր ուրբաթ` 15:20-ին: Բոլոր հաղորդումները կարող եք դիտել նաև մեր կայքի հրապարակումներ բաժնից:
"Դու տեղյակ ես" հաղորդաշարը նվիրված է մարդկանց տեղեկություն ստանալու իրավունքին: Հաղորդաշարով ներկայացվում է` ինչպես մարդիկ կարող են ՀՀ օրենսդրության համաձայն ստանալ իրենց անհրաժեշտ տեղեկությունները, ուր և ինչպես դիմեն, ինչպես վարվեն, երբ հարցումը մերժվում է և այլն: Եվ ամենակարևորը, ինչպես մարդիկ կարող են տեղեկություն ստանալու իրավունքի միջոցով իրականացնել մյուս իրավունքները` սպառողի իրավունքը, աշխատանքի կամ կրթության իրավունքը, սոցիալական ապահովության կամ առողջության իրավունքը և այլն: