Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Նորություններ և իրադարձություններ

ՀԱՍԿ-ը տեղեկատվությունը տրամադրեց 1,9 տարի ուշացումով

01.02.2011

2011թ. հունվարի 25-ին, մեկ տարի և ինը ամիս ուշացոմով ԻԱԿ-ը ստացավ Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցությանն ուղարկած տեղեկատվություն ստանալու հարցման պատասխանը: Հարցումն ուղարկել էինք 2009թ.-ի ապրիլի 29-ին` խնդրելով տրամադրել կուսակցության 2008թ.-ի ֆինանսական հաշվետվության պատճեն և  ՀԱՍԿ կուսակցության ստացած օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից ավելի արժողությամբ նվիրատվության աղբյուրների մասին տեղեկատվություն: Պատասխան չստանալով` ԻԱԿ-ը դիմել էր դատարան:
 
2010թ. մարտի 18-ին Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը` դատավոր Էդիկ Ավետիսյանի նախագահությամբ, լիովին բավարարել էր ԻԱԿ-ի հայցն ընդդեմ Հայաստանի Աշխատավորական սոցիալիստական կուսակցության:
 
Դատարանը ՀԱՍԿ-ին պարտավորեցրել էր 5-օրյա ժամկետում տրամադրել ԻԱԿ-ի պահանջած ողջ տեղեկատվությունը, սակայն երկար ժամանակ ՀԱՍԿ-ը լուռ էր:

Այս թեմայով այլ նյութեր` 

Ինֆորմացիայի ազատության կենտրոնն ընդդեմ Հայաստանի Աշխատավորական սոցիալիստական կուսակցության

← Վերադառնալ ցուցակին