Նորություններ և իրադարձություններ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԱՄԵՆԱՄՅԱ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆ 2010
27.09.2010
Սեպտեմբերի 28-ին, ժամը 15:00-ին, Ռեժինե հյուրանոցում (Հասցե` ք. Երեւան, Նորքի այգիներ 235-1) տեղի կունենա Տեղեկատվության ազատության միջազգային օրվան նվիրված ամենամյա 8-րդ մրցանակաբաշխությունը:
Մրցանակաբաշխության ժամանակ շնորհվելու են դրական եւ բացասական մրցանակներ` Ոսկե բանալի եւ Ժանգոտ կողպեք: Ոսկե բանալին` որպես բաց եւ լավ աշխատանքի խորհրդանիշ, իսկ Ժանգոտ կողպեքը` որպես գաղտնիության եւ վատ աշխատանքի խորհրդանիշ։
2010թ.-ին մրցանակներ շնորհվելու են հետեւյալ անվանակարգերում`
Դրական անվանակարգեր`
• Ամենահրապարակային գործող մարմին/գերատեսչություն,
• Տեղեկատվության տրամադրման լավագույն ինտերնետային պաշտոնական կայք,
• Տեղեկություն ստանալու իրավունքը լավագույնս կիրառած հասարակական կազմակերպություն,
• Տեղեկատվության ազատության հիմնահարցերը ամենակտիվ լուսաբանած լրագրող,
• Տեղեկատվության ազատության հիմնահարցերն ամենաակտիվ լուսաբանած հեռուստահաղորդում,
• Տեղեկություն ստանալու իրավունքը լավագույնս օգտագործած քաղաքացի:
Բացասական անվանակարգեր`
• “Տեղեկատվության ազատության մասին” ՀՀ օրենքով սահմանված պարտականություններն ամենավատը կատարող մարմին/գերատեսչություն
• Ամենազավեշտալի պաշտոնական պատասխանի հեղինակ մարմին/գերատեսչություն:
Մրցանակաբաշխության արդյունքները որոշում է ոլորտում գործող 9 հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներից բաղկացած անկախ ժյուրիի կազմը:
Մրցանակաբաշխությունը կազմակերպվում է Ինֆորմացիայի ազատության կենտրոնի կողմից` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության եւ Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակի աջակցությամբ։