Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Նորություններ և իրադարձություններ

Սկսվում է ԻԱԿ-ի վճռաբեկ բողոքի քննությունը

21.05.2010

Մայիսի 27-ին, ժամը 11-ին ՀՀ վճռաբեկ դատարանում տեղի կունենա ԻԱԿ-ի վճռաբեկ բողոքի քննությունն` ըստ  հայցի “ԻԱԿ-ն ընդդեմ “Երեւանի կառուցապատման եւ ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ” ՊՈԱԿ-ի գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու, որպես հետեւանք տեղեկատվություն տրամադրել պարտադրելու պահանջների մասին”:

Հիշեցնենք, որ 2009թ.-ի դեկտեմբերի 7-ին ՀՀ վարչական դատարանը վճռեց մերժել ԻԱԿ-ն ընդդեմ “Երեւանի կառուցապատման եւ ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ” ՊՈԱԿ-ի գործով հայցը:

Դատարանը գտել էր, որ ՊՈԱԿ-ը ըստ էության պատասխանել է ԻԱԿ-ի տեղեկատվություն ստանալու հարցմանը. 1-ին կետով պահանջվող հարցին տվել է հստակ պատասխան, իսկ 2-րդ եւ 3-րդ կետերով ներկայացված հարցերի պատասխանները պարունակում են առեւտրային գաղտնիք, քանի որ, ճիշտ է, ՊՈԱԿ-ը ոչ առեւտրային կազմակերպություն է, առեւտրային շահ չունի, սակայն առեւտրային շահ ունեն այն կազմակերպությունները, որոնց հետ ՊՈԱԿ-ը կնքել է պայմանագրեր, եւ եթե ԻԱԿ-ին տրամադրեր այդ տեղեկությունը, կստացվեր, որ հրապարակում է տվյալ կազմակերպությունների առեւտրային գաղտնիքը:



Այս թեմայով այլ նյութեր`
Ինֆորմացիայի ազատության կենտրոնն ընդդեմ “Երեւանի կառուցապատման եւ ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ” ՊՈԱԿ-ի


← Վերադառնալ ցուցակին