Նորություններ և իրադարձություններ
“Մամուլի ազատություն, Տեղեկատվություն ստանալու իրավունք
28.04.2010
Մամուլի ազատության համաշխարհային օրը՝ մայիսի 3-ը նշանավորելու նպատակով Ինֆորմացիայի ազատության կենտրոնը ԱՄՆ Միջազգային զարգացման գրասենյակի, ԵԱՀԿ Երեւանի գրասենյակի և ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչության հետ համատեղ կազմակերպում է ֆոտոցուցահանդես՝ "Մամուլի ազատություն, Տեղեկատվություն ստանալու իրավունք" խորագրով։
Ցուցահանդեսի բացման արարողությունը տեղի կունենա մայիսի 3-ին, ժամը 14:30-ին, Նկարիչների միությունում (Աբովյան 16, 3-րդ հարկ): Ցուցահանդեսը գործելու է 7 օր, մուտքն ազատ է: 30 լուսանկարներ կներկայացվեն ցուցահանդեսում, որոնք նաեւ կտպագրվեն հատուկ ֆոտոկատալոգում:
![]() Արսեն Կարապետյան "Երեւան, 1988թ."  | 
                ![]() Արսեն Ավդալյան "Թողեք խոսեմ"  | 
        
 ![]() Զառա Ավագյան "Փնտրում եմ ինձ ծանոթ տառերը"  | 
             ![]() Գրիշա Բալասանյան "Ես տեղյակ լինելու իրավունք ունեմ"  | 
        
 ![]() Պապին Մուրադյան "Հրանտ Դինքի հիշատակին"  | 
             ![]() Ժիրայր Սուքիասյան "Կարեն Ջանիբեկյան"  | 
        
Սիրով սպասում ենք ձեզ:





