Նորություններ և իրադարձություններ
Վճռաբեկ դատարանը բավարարեց ԻԱԿ-ի բողոքը
22.03.2010
2010թ. մարտի 19-ին ՀՀ վճռաբեկ դատարանը հրապարակեց իր որոշումը, որով մասնակիորեն բավարարեց ԻԱԿ-ի վճռաբեկ բողոքը: Դատարանը բեկանեց ՀՀ վարչական դատարանի 13.08.2009թ. վճիռը եւ գործն ուղարկեց նույն դատարան` նոր քննության:
Հիշեցնենք, որ 2010թ. մարտի 12-ին ՀՀ վճռաբեկ դատարանը դռնբաց դատական նիստում քննեց “Ինֆորմացիայի ազատության կենտրոն” ՀԿ-ի վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական դատարանի 13.08.2009թ. վճռի դեմ` ըստ ԻԱԿ-ի հայցի ընդդեմ ՀՀ Արմավիրի մարզի Փարաքարի գյուղապետարանի` գյուղապետարանի գործողությունները կամ անգործությունը ոչ իրավաչափ ճանաչելու եւ տեղեկատվություն տրամադրելուն պարտավորեցնելու պահանջների մասին:
Դատարանը քննելով վճռաբեկ բողոքը` գտավ, որ այն հիմնավոր է, քանի որ վարչական դատարանը չի տվել վճռի իրավական հիմնավորում: Միաժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրեց, որ վարչական դատարանը պետք է նշեր ոչ միայն այն ապացույցները, որոնց վրա հիմնվել է վիճելի փաստերը հաստատելիս եւ արդյունքում վճիռ կայացնելիս, այլեւ պետք է պատճառաբաներ, թե ինչու է կողմի ներկայացրած այս կամ այն ապացույցը մերժվում: Միայն նման հիմնավորումը կարող է վկայել գործի բազմակողմանի հետազոտության մասին:
Մինչդեռ բողոքի մյուս մասով վճռաբեկ դատարանը գտավ, որ Փարաքարի գյուղապետարանը ԻԱԿ-ի հարցման պատասխանը չէր կարող տալ` տեղեկատվություն չունենալու պատճառով:
Հիշեցնենք, որ վճռաբեկ դատարանի որոշումը ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է եւ ենթակա չէ բողոքարկման: