Նորություններ և իրադարձություններ
Հրապարակայնության ապահովումը Երեւանի վարչական շրջաններում
22.12.2009
Դեկտեմբերի 22-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը Երեւանի բոլոր վարչական շրջանների ներկայացուցիչների համար կազմակերպել էր աշխատանքային քննարկում` “Ինչպես կիրառել “Տեղեկատվության ազատության” մասին ՀՀ օրենքը” թեմայով:
ԻԱԿ նախագահ Շուշան Դոյդոյանը խոսեց տեղեկատվության ազատության, հրապարակայնության անհրաժեշտության մասին, նաեւ ներկայացրեց ՏԱ օրենքը, իսկ ԻԱԿ եւ ԱԺ փորձագետ Մարինե Հակոբյանն էլ խոսեց ՏԻՄ-երի պարտականությունների մասին:
ԻԱԿ նախագահը մասնակիցներին ներկայացրեց հրապարակայնության ապահովման մի քանի ձեւեր. վարչական շրջանի ղեկավարի որոշումները թաղապետարանի շենքում փակցնելը, այդ որոշումների տեղադրումը ինտերնետային կայքերում, հրապարակայնության ապահովումը առանձին բուկլետների տեսքով, ինչպես նաեւ` համայնքներում տեղեկատվական ցուցատախտակների տեղադրում, որոնց միջոցով առավել մատչելի ձեւով հնարավոր կլինի ապահովել տեղեկատվության ազատությունը:
Նաեւ առաջարկ արվեց հրապարակայնության ենթակա տեղեկատվությունը տեղադրել բարձրահարկ շենքերի վերելակներում: Ներկայումս Երեւանի գրեթե բոլոր բազմահարկ շենքերի վերելակներում տեղադրված են ցուցատախտակներ, որոնց վրա, սակայն, փակցված է գովազդ: Վարչական շրջանին վերաբերող միակ տեղեկատվությունը “Թեժ գծի” հեռախոսահամարն է: Արաբկիր վարչական շրջանի ներկայացուցիչը հավաստիացրեց, որ իրենց մոտ այդ ցուցատախտակների վրա մի քանի տողով կա նաեւ վարչական շրջանի վերաբերյալ տեղեկատվություն:
Ներկաները նույնպես կարծում էին, որ անհրաժեշտ է միջոցեր ձեռնարկել հրապարակայնության ապահովման համար: “Սակայն վարչական շրջանի ռեսուրսները չեն բավարարում. միջոցներ չկան ցուցատախտակներ պատրաստելու, վարչական շրջանները չունեն ինտերնետային կայքեր, բուկլետներ կամ թերթ ունենալու համար եւս չկան նախատեսված գումարներ”:
ԻԱԿ նախագահն էլ պատասխանեց, որ կարելի է օգտվել ամենաէժան եւ կարճ ճանապարհից. Պարտադիր հրապարակման ենթական տեղեկատվությունը տեղադրել վարչական շրջանի շենքի պատերին:
Միջոցառումն իրականացվեց ԱՄՆ ՄԶԳ ֆինանսական աջակցությամբ “Տեղեկատվության ազատությունը որպես համայնքային մասնակցության միջոց” ծրագրի շրջանակում:
Դավթաշեն վարչական շրջանի ներկայացուցիչներն առաջարկեցին նմանատիպ հանդիպումներ անցկացնել նաեւ բնակչության շրջանում: