Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Նորություններ և իրադարձություններ

Դատ. ԻԱԿ-ն ընդդեմ “Թիվ 2 բուժմիավորում” ՓԲԸ-ի

01.12.2009

2009թ.-ի դեկտեմբերի 2-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում տեղի ունեցավ Ինֆորմացիայի ազատության կենտրոնն ընդդեմ “Թիվ 2 բուժմիավորում” ՓԲԸ-ի գործով նախնական դատական նիստը:

Նիստի ժամանակ ԻԱԿ ներկայացուցիչ Կարեն Մեժլումյանը պնդեց հայցը, իսկ պատասխանող կողմի ներկայացուցիչը հրաժարվեց ընդունել այն: “Թիվ 2 բուժմիավորում” ԲԲԸ-ն դատարանին ներկայացրեց հայցադիմումի պատասխան: Դատական նիստը հետաձգվեց, որպեսզի դատարանը եւ Ինֆորմացիայի ազատության կենտրոնը կարողանան ծանոթանալ հայցադիմումի պատասխանին:

Հիշեցնենք, որ 10.06.2009թ.-ին “Ինֆորմացիայի ազատության կենտրոն” ՀԿ-ն դիմել է “Թիվ 2 բուժմիավորում” ՓԲԸ-ին` խնդրելով տրամադրել հետեւյալ տեղեկությունները.
1. Թիվ 2 բուժմիավորման մանկական պոլիկլինիկայում մինչեւ 7 տարեկան երեխաներին տրամադրվող դեղերի հատկացման կարգը:
2. Առկա անվճար տրամադրվող դեղերի ցուցակի պատճե:
3. Նաեւ տեղեկացնել, որ եթե երեխան հիվանդ է եւ բուժման համար անհրաժեշտ դեղորայքը ներառված չէ վերոնշյալ ցուցակում, ապա կա՞ այլ տարբերակ` մինչեւ 7 տարեկան երեխային անվճար տրամադրելու այդ դեղը:
4. Ինչպե՞ս եւ տրամադրեք խնդրեմ տարբերակ, թե ինչ անի ծնողը, եթե անվճար տրամադրվող դեղերի ցուցակում կա դեղ, որի կարիքն ունի հիվանդ երեխան, եւ այն բժշկի կողմից չի տրամադրվում:

“Թիվ 2 բուժմիավորում” ՓԲԸ -ն ԻԱԿ-ի հարցմանը որեւէ պատասխան չի տվել: Ուստի, ԻԱԿ-ը հայց է ներկայացրել Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` խնդրելով “Թիվ 2 բուժմիավորում” ՓԲԸ-ին պարտավորեցնել տրամադրել պահանջված տեղեկությունը եւ “Թիվ 2 բուժմիավորում” ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Տիգրան Խաչատրյանին ենթարկել վարչական պատասխանատվության` տուգանքի` 50.000 դրամի չափով:

← Վերադառնալ ցուցակին