Նորություններ և իրադարձություններ
ԻԱԿ-ն ընդդեմ “Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն” ՊՈԱԿ-ի
29.11.2009
2009թ. դեկտեմբերի 2-ին Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում նշանակված ԻԱԿ-ն ընդդեմ “Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն” ՊՈԱԿ-ի գործով առաջին դատական նիստը հետաձգվեց:
Նշենք, որ Ինֆորմացիայի ազատության կենտրոնը 2009թ. սեպտեմբերի 17-ին տեղեկություն ստանալու հարցում է ուղարկել “Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն” ՊՈԱԿ-ի տնօրեն Աշոտ Պետրոսյանին` խնդրելով տրամադրել հետեւյալ տեղեկությունները.
1. Մինչեւ սույն թվականի օգոստոսի 1-ը ՊՈԱԿ-ի ռեեստրում փորձաքննություն իրականացնող քանի՞ մասնավոր ընկերություն է գրանցված եւ այդ ընկերություններն ու՞մ անունով են գրանցված: Նշեք հավատարմագիր ստացած ընկերությունների անունները:
2. Տրամադրեք նաեւ ՊՈԱԿ-ի աշխատողների 2008 եւ 2009 թվականների հաստիքացուցակներն ու նույն ժամանակահատվածի աշխատողների աշխատավարձերի չափը հաստատող ցուցակը:
Կես էջանոց պատասխան գրության մեջ նշված է. “ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի 04.08.2009թ-ի թիվ 99-Ա հրամանի համաձայն` Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների կամ նրանց կողմից իրականացվող գործառույթների վերաբերյալ տեղեկատվությունը տրվում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայության միջոցով:
Վերոգրյալի հիման վրա առաջարկում եմ տեղեկատվության ստացման նպատակով Ձեր հարցումն ուղղել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությանը”:
Այս գրությամբ, փաստորեն, պատասխան չի տրվել ԻԱԿ-ի հարցմանը: Եվ 2009թ. սեպտեմբերի 29-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը ընդդեմ “Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն” ՊՈԱԿ-ի տեղեկատվություն տրամադրել պարտավորեցնելու և վարչական պատասխանատվության ենթարկելու մասին վարչական հայց է ներկայացրել դատարան: