Նորություններ և իրադարձություններ
ՏԱ օրենսդրության փոփոխությունների քննարկում
28.10.2009

Քննարկմանը մասնակցում էին պետական կառավարման մարմինների, տեղական եւ միջազգային ՀԿ-ների, լրատվամիջոցների 40-ից ավելի ներկայացուցիչներ: Քննարկումն իրականացվեց ԵԱՀԿ Երեւանի գրասենյակի աջակցությամբ։
Բացման խոսքով հանդես եկավ ԵԱՀԿ դեսպան Սերգեյ Կապինոսը, ապա ելույթ ունեցան ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը եւ ԻԱԿ նախագահ Շուշան Դոյդոյանը:
ԵԱՀԿ դեսպանը խոսեց տեղեկատվության ազատության եւ հրապարակայնության կարեւորության, տեղեկատվության ազատության օրենսդրական որոշ թերությունների եւ փոփոխությունների կարեւորության մասին:
Վիկտոր Դալլաքյանն էլ ընգծեց նման հանրային քննարկումների կարեւորության մասին եւ խոստացավ, որ ՏԱ օրենսդրական փոփոխությունների նախագծի` ԱԺ-ում ընթերցումների ժամանակ նույնպես կկազմակերպվեն հանրային քննարկումներ։
ՙՏեղեկատվության ազատության մասին՚ ՀՀ օրենքում առաջարկվող փոփոխություններին կարող եք ծանոթանալ այստեղ, օրենսդրական փաթեթի նախագծի հիմնավորմանը կարող եք ծանոթանալ այստեղ։ Առաջարկվող փոփոխությունները կարգավորում են մտցնում նաեւ տեղեկատվության տրամադրման վճարման հետ կապված հարաբերություններում։